«Բանակում չծառայածը դասախոսություն է կարդում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի համար»
«Բանակում չծառայածը դասախոսություն է կարդում ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի համար. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները շարունակում են իրենց «զարմանահրաշությունները»...
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր «ինստագրամ»-ի էջում տեղեկություն է տարածել, որ մարտի 25-ին դասախոսություն է կարդացել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ... «Զարմանահրաշությունն» այս ամենում նրանում է, որ բանակի «գեներալիտետին» դասախոսություն կարդացողը բանակում չծառայած պաշտոնյա է, որը պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ հաջողության որևէ ոլորտում չի հասել, որ պատիվ ունենար այդտեղ դասախոսություն կարդալու...
Հետաքրքիր է՝ Հայաստանին և հայոց բանակին մատուցած այդ ինչ «заслуга»-ների համար է բանակում չծառայած պարոն Ավինյանին թույլ տրվել դասախոսություն կարդալ ԶՈՒ-ի ղեկավար կազմի համար...
Շատ հետաքրքիր կլիներ նաև իմանալ դասախոսության «բովանդակաությունը»... Այս ամենն արդեն անթույլատրելի է...
Պարոն Ավինյանի դեմ ոչինչ չունեմ, բայց չեմ էլ կարող հասկանալ բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմին «դաս» տալու նրա պոռթկումը... ՀՀ կառավարության անդամները, Փաշինյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակին ընդդիմադիրներ էին, ուղղակի ծաղրում էին (ճիշտ էին անում) բանակում չծառայած ՀՀԿ-ական այն գործիչներին, ովքեր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին գնտվող դիրքերում առանց ամոթի զինվորական զգեստ էին հագնում, ֆոտոսեսիա էին կազմակերպում և այն հրապարակում սոցցանցերի իրենց էջերում և ԶԼՄ-ներում...
Բայց նրանք գոնե ՊՆ-ում դասախոսություններով հանդես չէին գալիս, ինչպես անումն են Փաշինյանի «քայլող» կառավարության չծառայած որոշ անդամներ... Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում կա մեկ բան, որը կայացած է՝ դա ԲԱՆԱԿՆ է... Լավ կլինի, որ բանակում չծառայած անձինք հեռու մնան այդ կառույցից... Հարգելիներս, հետհեղափոխական Հայաստանում ամենավտնագավոր իրադարձությունը մինչ այսօր՝ Մեղրիի զորամասում տեղի ունեցածն է... Բանակի հարցերով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները...
Հ.Գ. Ոմանք Մեղրի զորամասում տեղի ունեցածը փորձում են համեմատել 20-րդ դարի 90-ական թվականների բանակում արմատավորված բարքերի հետ... Ո՛չ, հարգելիներս... Այդ ժամանակներում որևէ զորամասում բունտեր չեն եղել... Դուք լավ գիտեք, որ դա հնարավոր չէր, և՛ լավ գիտեք, թե ինչո՛ւ...»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել