Կամ պետք է նախկին նախագահի դեմ քրգործ բացվի, կամ գործող վարչապետը պետք է պատասխանտվության ենթարկվի. քաղաքագետ
Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Վարչապետը ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեյում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել։
Հիմա ասում է, որ սխալ են անում, որ իրեն են հարցնում, թե այդ հանցագործություններն ինչի չեն բացահայտվում, այսինքն այդ հարցը պետք է պատկան մարմիններին տրվի։
Վարչապետը հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր․
1․ կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար,
2․ կամ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար։
Եթե դա չի արվում, ապա պետք է․
1․ կամ գլխավոր դատախազը պատժվի իր պարտականությունները չկատարելու համար,
4․ կամ հայտարարվի, որ Հայաստանում իրավապահ մարմիններ ու սահմանադրություն գոյություն չունեն։
«Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել». Փաշինյանը՝ Բաղրամյան 26 ճամպրուկով փող տանելու մասին


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին