Պյոտր Սվիտալսկի․Հայաստանի կրթական հաստատությունները պետք է զերծ մնան քարոզչությանը մասնակցելուց
Հայաստանի կրթական հաստատությունները, հատկապես դպրոցները, պետք է զերծ մնան ցանկացած քարոզչության կամ ընտրական գործընթացների մասնակցելուց։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, դեսպանը նշել է, որ իրենք հավաքում ու ուսումնասիրում են նման դեպքերը ու այդ միջադեպերին հատկապես ուշադիր է հետեւում ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը։ Դիվանագետը իր գնահատականը կտա այն բանից հետո, երբ կավարտվի քննությունը։ «Մի բան պետք է հստակ լինի՝ կրթական հաստատությունները, մանավանդ դպրոցները պետք է զերծ մնան ցանկացած քարոզչությունից կամ ընտրական գործընթացներից։ Դա այն ձեւաչափն է ու այն կանոնները, որոնցով աշխատում են ժողովրդակական հասարակությունները»,- շեշտել է Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով կարեւոր է, որ Կրթության ու գիտության նախարարությունը, տեղական իշխանությունները, այդ թվում Երեւանի քաղաքապետարանը, ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցառումները՝ ընտրական նպատակների համար դպրոցների կամ կրթական հաստատությունների օգտագործումը բացառելու համար։ «Մանավանդ այն դեպքում, երբ ԵՄ-ն շատ շահագրգռված է ընտրական կամ քաղաքական գործընթացներից դպրոցների զերծ մնալն ապահովելու հարցում, քանի որ հիմա մենք պատրաստում ենք մի քանի միլիոն եվրո արժողության ծրագիր Հայաստանի կրթական ոլորտին՝ մասնավորապես հանրակրթական դպրոցներին աջակցելու համար։ Մեզ համար շատ կարեւոր է, որ դպրոցները քաղաքական առումով չեզոք լինեն»,- ասել է Պյոտր Սվիտալսկին, պարզաբանելով, որ խոսքը մինչեւ 10 մլն եվրոյի չափով աջակցության մասին է, որի նպատակն է արդիականացնել հայկական դպրոցները։
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» , որը ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու, գրանցել է հօգուտ իշխանության վարչական ռեսուրսն օգտագործելու բազմաթիվ դեպքեր, մասնավորապես ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները կազմել են ընտրողների հատուկ ցուցակներ՝ հօգուտ ՀՀԿ-ի:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA