Ռոբերտ Քոչարյանը միշտ հանդես է եկել եւ երբեք չի թաքցրել այն ինչը կա. Ռուբեն Սահակյան (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը միշտ հանդես է եկել եւ երբեք չի թաքցրել այն ինչը կա, այսօր էլ հանդես է եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:
«Հենց առաջին նիստում, որը օգոստոսին էր, նա մի չքնաղ ելույթ ունեցավ: Նա ասել է, որ ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, ստանալով հաղորդագրություն ԱԱԾ ղեկավարից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործի մեջ, որ ԵԿՄ-ն ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են: Դուք էլ լսած կլինեք, ես անձամբ տեսել եմ, որ խոսքը գեներալ Մանվելի, գեներալ Գագիկ Մելքոնյանի մասին է: Վերջերս էլ կարդացել եմ, որ նա մի տեղ ասում է, որ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Այսինքն զինվորականները միացել էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով»,-ասաց փաստաբանը:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն չմտցներ... ես ցավում եմ, որ ունեցել ենք 10 զոհ, բայց եթե ավելին լինեին զոհերը, կասեին՝ Քոչարյանը անգործության մատնվեց, տեսեք ինչքան զոհ ունեցանք»,-ընդգծեց նա:
Հարցին, թե եթե իսկապես գեներալները բանակը ներքաշել են քաղաքական գործընթացների մեջ, ինչու դրա համար պատասխանատվության չեն ենթարկվել, Սահակյանը պատասխանեց. «Այդ հարցը տվեք պատասխանատվության ենթարկողներին: Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել»:
Նա նշեց, որ ոչ մի ապացույց չկա Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում. «Կա ցուցմունք: Օրինակ հարց է տալիս մի սերժանտի՝ թե ինչ գնահատկան կտաք, արդյոք չի խախտել Սահմանադրությունը եւ այլն: Ախր նա իրավաբան չի, ո՞նց կարող է այդ հարցին պատասխանել: Ո՞նց ես այդ հարցը տալիս մի մարդու, որը այդ հարցին պատասխանելու իրավասություն էլ չունի: Եվ հարցն այնպես ես ձեւակերպում, որ այդ մարդուն մնում է քո հարցից երկու բառ վերցնել ու տեղափոխել իր պատասխանի մեջ: Հասկանալի է, թե ինչպես է ծնվում մի ցուցմունք, որն ունի զրոյական արժեք»:
Ռուբեն Սահակյանն ասաց, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ նյութերին ամբողջությամբ, եւ համոզված է, որ լրացուցիչ ժամկետ են պահանջելու դրա համար:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին