Գրիգորի Գրիգորյան. Մենաշնորհը և կոռուպցիան մեծագույն աղետ են մեր ոլորտում
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց մի խումբ ուսանողների հետ, որի ժամանակ քննարկվեցին մենաշնորհի և կոռուպցիայի դրսևորումները բժշկական ոլորտում: Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Գաղտնիք չէ, որ մենաշնորհը և կոռուպցիան խեղդում են Հայաստանը գրեթե բոլոր ասպեկտներում, ամեն բան վերածվում է առևտրային էժան հարաբերությունների, այդ թվում, ցավոք, նաև բժշկական ոլորտը: Սակայն, սկզբունքորեն պետք է պայքարե այս արատավոր երևույթների դեմ և կտրականապես թույլ չտալ օլիգարխիկ բարքերի թափանցումը և կոռուպցիայի խորացումն ու տարածումը առողջապահություն: Պակաս չարագործություն չեն համակարգի հանդեպ նաև դեմպինգային դրսևորումները: Վստահեցնոմ եմ, որ այսօրվա կորուստը վաղը վերականգնել արդեն չի լինի»:
Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ նաև բժիշկների ներգրավվածությանը այս կամ այն բժշկի բարձր անունն ու հեղինակությւոնը արատավորող գործարքներին և ասաց. «Օր առաջ պետք է ստեղծել այնպիսի վերահսկողական գործիքներ, որտեղ նաև բժիշկները ներգրավված չեն լինի զանազան մեքենայությունների մեջ, չեն մասնակցի դեղագործական կամ դիագնոստիկ ընկերությունների կողմից առաջարկվող սպառողական խաղերին: Չեն արատավորի բժշկի բարձր անունն ու հեղինակությունը, հետևաբար` բարձր կպահեն մեր երկրի առողջապահական համակարգի իմիջը: Պետք է փրկել բժշկի պատիվը և նրան չվերածել կոմերսանտի: Խնդիրը, հավատացեք, ոչ այնքան բժիշկն է, որքան համակարգը, որ բժիշկներին խաղի կանոններ է թելադրել: Համոզված եմ, որ մեր երկրի իրական բժշկական համայնքը չկամությամբ է հայտնվել այս առևտրային խաղի կանոններում: Հարկ է բարձր պահել այն գիտակցումը, որ բժիշկը կոչում է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...