Պաշտպանը վիճարկում է Արմեն Գևորգյանի գույքի, աշխատավարձի և բանկային հաշիվների վրա արգելանք դնելու որոշումը (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 6-ին, մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
Նշենք, որ դեռևս 2018թ. օգոստոսի 21-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու մասին, ինչը պաշտպանական կողմը բողոքարկել է վերադաս դատախազին, ով սակայն մերժել է բողոքը՝ համարելով, որ քննիչի որոշումը հիմնավոր է։
Քննիչի որոշմամբ արգելանք է դրվել Արմեն Գևորգյանին պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների և աշխատավարձի վրա։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գևորգյանի գույքի նկատմամբ արգելանք է դրվել արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքի շրջանակում։
Նշենք, որ 2018թ. օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, սակայն հետագայում մեղադրանքը հանվել էր։
Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ քննիչի որոշումն իրավաչափ չէ, քանի որ գույքի վրա արգելանք դնելու հիմքերն այս մեղադրանքի շրջանակում առկա չեն։
Ըստ պաշտպանի՝ Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք կարող էր դրվել միայն դատական ծախսերն ապահովելու հիմքով։
«Օրենքով սահմանված է, որ եթե վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում անձի գույքի վրա արգելանք դնել դատական ծախսերն ապահովելու նպատակով, ապա քննիչը պետք է նշի կոնկրետ գույքը, գույքի արժեքը»,– ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելիս խախտվել է այս դրույթը։
Նշենք, որ այօրվա դատական նիստին չէր ներկայացել գործով քննիչը, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է