«Ումի՞ց են թաքցնում, ուզում էին այդ հրամանը սարքել ու դեմ տա՞լ մեզ». Նիկոլայ Ծատուրյանը՝ ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին
ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ տարիներ առաջ դիմել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով ստեղծել մի համակարգ, որպեսզի խոշոր գործարարների շահույթի ընդամենը մի քանի տոկոսը տան թատրոններին, որի պարագայում պետության բեռը կթեթևանա։ Հասմիկ Պողոսյանը դրական էր արձագանքել այդ առաջարկին՝ միաժամանակ նշելով, որ այդ ամբողջ հաշվարկը դժվար է կատարել։
«Հիմա այս ամբողջ պատմությունը՝ թատրոնները միավորելու հետ կապված, առաջարկում եմ՝ ՊՈԱԿ-ի փոխարեն՝ ԱԳԼՃԿ դնեն։ Արվեստը երբ ՊՈԱԿ-ից դառնում է ԱԳԼՃԿ, վերանում է։ Ինչ այն ժամանակ եմ առաջարկել, այժմ կրկնում եմ, ճիշտ է՝ ներդրումներից ինչ-որ բան կպակասի, բայց գոնե «գլխացավանքից» կազատվեն։ Պետությունն անընդհատ ուզում է վերացնել իր կողմից պահվող թատրոնների բեռը, քանի որ թատրոնները շահութաբեր հիմնարկներ չեն և «ծանրացել» են պետության վրա»,- նշեց Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած ՊՈԱԿ-ների լուծարման խնդրին։
Ըստ նրա՝ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ամեն ինչից անտեղյակ է, քանի որ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Համազգային թատրոնն ունի ուղղվածություն և հայրենասիրական բաներ է անում։
«Այ մարդ, ապշում եմ, էլի, թե էս ի՞նչ է ասում, էլ ինչպե՞ս հարգեմ այդ կնոջը։ Մեր պարոն Փաշինյանն ասում է՝ թափանցիկություն, ժողովրդին ամեն ինչին պետք է տեղյակ պահեն, ու հանկարծ, այդ ումի՞ց են թաքցնում, ուզում էին այդ հրամանը սարքել ու դեմ տա՞լ մեզ, մենք էլ արդեն չիմանայինք, թե ինչ անենք։ Ա՛խր, տիկի՛ն Ղարիբյան, մեկ անգամ հետաքրքրվեք, տեսեք, որ Համազգային թատրոնը նոր շունչ է ստանում»,- շեշտեց ռեժիսորը։
Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ Համազգային թատրոնը լուծարելու հարցը դրել են քննարկման, արդեն հանցագործություն է: «Ի՞նչ են կպել այս թատրոններից, արվեստից, այդ ի՞նչ են ուզում»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան