Համաներմամբ ազատ արձակված անձը գողություն է կատարել Քանաքեռ- Զեյթունի թաղապետարանից
Ոստիկանությունը բացահայտել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից կատարված գողությունը: Գողությունը կատարել է համաներմամբ ազատ արձակված, Աբովյանի բնակիչ Արմեն Արսենյանը:
Փետրվարի 24-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում նկատել են մի տղամարդու: Վերջին կասկածելի վարք է դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նա նույնիսկ ինքնության վերաբերյալ հայտնել է սխալ տվյալներ:
Անձը ճշտելու և պարզաբանումների նպատակով քրեական հետախույզները նրան տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Աբովյանի բնակիչ Արմեն Արսենյանն ընթերականների ներկայությամբ խուզարկվել է: Տղամարդու մոտ հայտնաբերվել են տարբեր առարկաներ և աշխատանքային գործիքներ: Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված իրերն իրենն են: Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախույզները նրան բաց են թողել՝ շարունակելով օպերատիվ աշխատանքը իրերի պատկանելության վերաբերյալ տղամարդու հայտնած տեղեկությունը ճշտելու ուղղությամբ, քանի որ նրա հայտարարությունն արժանահավատ չեն համարել:
Այնուհետև ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի պահակը հայտնել է, որ գիշերը թաղապետարանից գողություն է կատարվել՝ աշխատասենյակներից երկուսից տարբեր իրեր են հափշտակվել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, թե ինչ իրեր են հափշտակվել թաղապետարանի շենքից: Շուտով հայտնի է դարձել, որ գողացված իրերի մի մասը ժամեր առաջ հայտնաբերվել էին Արմեն Արսենյանի խուզարկությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ Արմեն
Արսենյանի խուզարկությամբ հայտնաբերված իրերը գողացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից: Ոստիկանությունն անմիջապես սկսել է Արմեն Արսենյանին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները: Ոստիկաններն Արմեն Արսենյանին հայտնաբերել են Աբովյան քաղաքում և գողության կասկածանքով բերման ենթարկել: Այս անգամ Արսենյանը խոստովանական բացատրություն է տվել: Պարզվել է, որ նա թաղապետարանի շենք է մտել հետնամասի բաց պատուհանով, իսկ աշխատասենյակների դռները բացել է մոտից հայտնաբերված դուրով: Նա գողոնի մի մասն աղբամանն է նետել, երբ նկատել է Ազատության պողոտայում իրեն մոտեցող ոստիկաններին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արմեն Արսենյանը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է, դատապարտվել էր բնակարանային գողության մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան