Բողոքի ցույց՝ համալսարանի դիմաց
Երեւանի պետական համալսարանի դիմաց հավաքվել են մարդիկ, որոնց համար համալսարանի ճակատագիրը միեւնույն չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս Նարեկ Մալյանը։
Նա շեշտեց՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվում է «Ես համալսարանական» եմ հեշթեգը, որի շուրջ հավաքվում են ԵՊՀ–ի ճակատագրով մտահոգ մարդիկ։
Նարեկ Մալյանը մտահոգություն է հայտնում ԵՊՀ–ի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ. «Ուղղակի աղաղակող ապօրինությունների շարք է սկսել Մայր բուհի նկատմամբ։ Այն մարդը, որը հայտարարում էր, թե ԵՊՀ–ում կոռուպցիա կան, չարաշահումներ եւ այլն, ինչ–որ թվեր էին «կրակում», պարզվեց այդ մարդն մեկ այլ կոռուպցիոն սկանդալով ձերբակալվել է»։
Նրա համար տարակուսելի է, որ հունվարի 21-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը միաձայն որոշում է կայացրել դրական գնահատել ռեկտորի աշխատանքը, սակայն մի քանի օր անց նախաձեռնել է խորհրդի նիստ՝ օրակարգում ընդգրկելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցը. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը միաձայն որոշում է կայացրել դրական գնահատել ռեկտորի աշխատանքը, խոսքը նոր Հայաստանի, նոր խորհրդի կազմի մասին է, որը մի քանի օր անց նախաձեռնել է խորհրդի նիստ՝ օրակարգում ընդգրկելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցը»։
Նարեկ Մալյանը շեշտեց՝ ռեկտորի հարցը չէ. «Հարցն այն է, որ տեղի են ունենում հապշտապ, մութ գործողություններ, փորձ է արվում խաղաքարտի վրա դնել մեր Մայր բուհի ձեռքբերումները»։
Նա հայտնեց նաեւ, որ դադարեցրել է համագործակցությունը ԵՊՀ–ի հետ. «Որպեսզի սուբյեկտիվության մեջ չմեղադրվեմ, երեկ դադարեցրել եմ ԵՊՀ–ի հետ համագործակցությունը, այսինքն՝ այլեւս ԵՊՀ դասախոս չեմ»։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը օրեր առաջ հայտնել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որպեսզի ինքն հրաժարական տա։ Նա նշել էր, որ ԵՊՀ–ի 100-ամյակը փորձ է արվում նշել առանց իրեն։ Սա հերքել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը սակայն հաստատել էր, որ հորդորել է վերջինիս հրաժարական տալ։
Հավելենք, Ոստիկանությունն այսօր հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ կաշառք տալու հատկանիշներով:
Հաղորդագրության մեջ ասված էր, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից, բայց ընդհանուր առմամբ 18 մլն դրամ են ստացել։
Բացի այդ` համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետեւանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:
Իսկ Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի ղեկավարը հաղորդում է տվել այն մասին, որ ԵՊՀ ռեկտորն իրենից 10 000 դոլար կաշառք է ստացել։ Ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանն ու առանձնատունը,տեղադրել ջեռուցման համակարգ։ Իսկ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը