Գրիգորի Գրիգորյան.Առողջապահական համակարգն ու բժիշկը հանրային արժեք են
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց մի խումբ բժիշկների հետ, ուր քննարկվեց ոլորտի խնդիրներն ու բժշկի դերին ու նշանակությանը վերաբերող մի շարք հարցեր: Նա իր խոսքը սկսեց հետևյալ պնդումով. «Հայտնի է, որ ֆիզիկապես առողջ հասարակության սպասարկուն պետության առողջապահության ոլորտն է: Ուստի պետությունն է առաջին պատասխանատուն այս կենսական ոլորտի լիարժեք կայացման գործում: Պետությունն իր առողջապահական համակարգին և բժշկին պետք է վերաբերվի իբրև հանրային արժեքի և պահի իր անմիջական հոգածության տակ: Իսպառ պետք է բացառվի բուժհաստատությունների և բժիշկների նկատմամբ պետության դրսևորած խտրական վերաբերմունքը` անկախ որևէ շարժառիթից: Բուժհաստատությունները մեր համակարգի ծիլերն են, և պետք է յուրաքանչյուրին վերաբերվել հատուկ ջերմությամբ ու սիրով»:
Հանդիպաման ընթացքում քննարկվեց նաև հենց բժիշկների մասնագիտական պաշտպանվածության հարցը, որի առնչությամբ Գրիգորյանն ասաց. «Հատուկ հոգածություն պետք է զգան հենց բժիշկները: Առողջապահական համակարգում ամենաանպաշտպան շերտը հենց նրանք են: Նրանք են իրենց ամենօրյա աշխատանքում կրում հասարակության դժգոհությունը համակարգից: Պետք է ստեղծել նրանց իրավունքները երաշխավորող և պաշտպանող ծառայություններ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...