Թրամփը հայտարարել է, որ կօգտագործի վետոյի իր իրավունքը, եթե պալատը դեմ քվեարկի արտակարգ դրություն մտցնելու որոշմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կօգտագործի վետոյի իր իրավունքը, եթե Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ քվեարկի Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու որոշմանը, այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Արդյոք կօգտագործե՞մ վետոյի իմ իրավունքը: 100 տոկոս», - ասել է Թրամփը:
Արտակարգ դրության սահմանման դեպքում Թրամփը կկարողանա ապահովել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Նշվում է, որ արտակարգ դրություն սահմանելու դեպքում սահմանին պատի զգալի մասը պատրաստ կլինի արդեն 2020 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունների անցկացումը:
Թրամփը կարող է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի համար նախատեսված ֆոնդի մի մասը, իսկ այն կազմում է 13,9 միլիարդ դոլար: Այս գումարը նախատեսված է նաև տարերային աղետներից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար:
Անօրինական ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ