Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաստատել է լրատվամիջոցների տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Դավոս։
«Այո, ես եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից ուղեկցել ամուսնուս ֆորումի շրջանակներում, բայց անձնական պատճառներից ելնելով չկարողացա ֆորումին մասնակցել։ Դրանից ելնելով ինձ թվում էր կոռեկտ չի լինի ասել, թե գնացել եմ եւ չեմ մասնակցել, իսկ ծախսերի մասով ուղղակի չեմ ուզում արձագանքել»,- այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Շվեյցարիա հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու: Ավելի վաղ՝ Դավոս մեկնելու մասին տեղեկությունը ճշտելու համար Politik.am-ը կապ էր հաստատել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։
«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս», - ասել էր նա: Հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, նա պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:
Աննա Հակոբյանի խոսքով, ինքը Դավոսում խոշոր հարկատուների հետ է հանդիպել, եւ այդ հանդիպումները կլինեն պարբերաբար․ «Հանդիպման նպատակը եղել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ներկայացնելը՝ գործունեության ոլորտները, առանձին ծրագրերը: Առաջարկել եմ նաեւ ձեւավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որ այդ գումարը կարողանանք ձեւավորել: Դա եղել է համագործակցության առաջարկություն»։
Վարչապետի տիկինը կարեւոր է համարում այդ հանդիպումները։ «Ինչքան գիտեմ, բոլոր խոշոր կազմակերպություններն ունեն ռազմավարություն՝ տարվա մեջ նվիրատվություն անելու որեւէ հիմնադրամի, եւ մեզ համար կարեւոր էր, որ այդ կազմակերպություններն առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան իրենց հիմնադրամների մասին եւ տարվա բյուջեն ձեւավորելիս, եթե ունեն որեւէ չափով գումար որեւէ հիմնադրամի փոխանցելու համար, իմանան, թե իրենք ինչով են զբաղվում: Գուցե կկարեւորեն ծրագրերից մեկը եւ այդ գումարը կնվիրաբերեն «Իմ քայլը» հիմնադրամին եւ ոչ թե մեկ այլ հիմնադրամի»,-եզրափակեց նա։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան