Պետության լուռ կամ անլուռ աջակցությամբ հետեւողական պայքար Հայ Առաքելական Եկեղեցու դեմ
Մի քանի օր առաջ Երեւանի կենտրոնում, Սուր Մարիամ Աստվածածին՝ Կաթողիկե եկեղեցի բակում կրկին հերթական սադրիչ գործողությունն է տեղի ունեցել իրավապահ մարմինների լռության ներքո:
Այսպես կոչված, «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման մի քանի անդամները կրկին պահանջել են կաթողիկոսի հրաժարականը կրկին բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ վեհափառի հրաժարականի պահանջով։
Ոստիկանները միջամտել են այն ժամանակ, երբ սաքդրիչների ակտիվ գործողություններից հետո մի քանի հոգեւորականի, հավատացյալի նյարդերը տեղի են տվել եւ գործը հասել է բռունցքներով հարցերի պարզմանը:
Ստանալով պետության լուռ աջակցությունը այս կասկածելի, այսպես կոչված, շարժման անդամները հայտարարել են, որ սադրիչ գործողությունները շարունակելու են ամեն շաբաթ:
Այս ամենը վկայում է, որ այսպես կոչված ակտիվիստներն ունեն հովանավորներ պետության ղեկավարության շարքերից, որ ունեն կայուն ֆինանսավորման աղբյուր, եւ որ ամենակարեւորն է նպատակասլաց ամեն ինչ անում են, որ իրենց քիթ մռութը մի լավ ջարդվի, որ իրենց ֆինանսավորողներից մի կլորիկ գումար էլ ստանան եւ միաժամանակ հայտարարեն, թե ահա տեսեք, թե ովքեր են հայ հոգեւորականներն ու Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները:
Մի դիտարկում եւս. ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նման սադրիչ գործողություններ չեն եղել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ