Ծուլանալն օգտակար է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար
Ընդունված կարծիքի համաձայն՝ ծուլությունը դրական բան չէ: Սակայն գիտնականները կարծում են, որ դա այդպես չէ: Բանն այն է, որ խելամիտ անգործությունը մարդուն օգնում է ավելի խելացի աշխատել, նշել են ամերիկացի գիտնականները, փոխանցում է Planet-today-ը:
Լազարի ինստիտուտի հոգեբանների հետազոտությամբ, որն ուղղված է գործունեության հանդեպ երկու մոտեցումների ուսումնասիրմանը՝ «անընդմեջ» եւ «տեղաբաշխված», պարզվել է, որ առաջին տարբերակն օգտագործող մարդիկ ավելի քիչ են իրագործում նրանցից, որոնք օգտագործում են տեղաբաշխված տարբերակը: Առաջին դեպքում նախատեսվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում աշխատանքի ավելի մեծ ծավալ կատարել հանգստի կարճ դադարներով:
Այսինքն՝ ընդմիջումների անբավարար քանակը, գրեթե շուրջօրյա պարբերական զբաղվածությունը անարդյունավետ է: Կուտակված հոգնածության պատճառով նրանց մտավոր ընդունակությունները վատանում են, այնպես որ՝ նրանք ավելի ու ավելի շատ ջանք պետք է ներդնեն արժանի արդյունքի հասնելու համար:
Տեղաբաշխված մոտեցման դեպքում սովորելու կամ աշխատանքի ժամանակը հերթագայվում է հաճախակի, իսկ երբեմն երկարատեւ ընդմիջումներով կամ գործունեությունը փոխելով: Դա վերացնում է միապաղաղության ազդեցությունը, լրացնում է էներգետիկ մակարդակը, ինչը թույլ է տալիս ավելի արագ աշխատել եւ ավելի արտադրողական տեմպով:
Դա նաեւ թույլ է տալիս ազատվել տհաճ վիճակից եւ իրեն ավելի եռանդուն զգալ խնդրին վերադառնալիս: Դրանից բացի, աշխատանքի ավելի մեծ ծավալ կկատարվի եւ այդ ճանապարհին ավելի քիչ սխալներ կլինեն: Հետեւաբար հաջող եւ արդյունավետ սովորելու կամ աշխատելու բանաձեւը «ավելի խելացի, այլ ոչ թե ավելի շատ աշխատելն է», կարծում են մասնագետները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...