ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը այցելել է նախկին նախագահին և կապի մեջ է փաստաբանների հետ։
Ռ. Քոչարյանի հետ հանդիպման մանրամասներ Ա.Թաթոյանն այսօր լրագրողներին չհայտնեց, միայն ասաց, որ նախկին նախագահը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը, ըստ Պաշտպանի, փոքր է, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։
Պաշտպանն ասաց նաև, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն նաև իրենց միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Քոչարյանը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, Թաթոյանը խուսափեց հստակ պատասխանել՝ վկայակոչելով օրենսդրությունը. «Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող գործով քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ, թե՞ ոչ։ Մենք աշխատում ենք օրենքով, մեր առաջ դրված խնդիրների համապատասխան»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ