Քոչարյանի դեմ ցուցմունք տվողներից մեկի պաշտոնը բարձրացվել է. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկի պաշտոնը բարձրացվել է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ գործում կան ցուցմունքներ, որոնք պաշտպանական կողմն ակնհայտ կեղծ է համարում։
«Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի հատված, որը նաև հակասության մեջ է այլ ապացույցների հետ, որը մեր գնահատմամբ իրականությանը չի համապատասխանում, և այդ մարդը տվյալ ցուցմունքից հետո պաշտոնի բարձրացում է ստացել»,–ասաց նա՝ պարզաբանելով, որ ցուցմունքը վերաբերվում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին։
Ալումյանը հրաժարվեց բացահայտել ցուցմունք տված անձի տվյալները՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է հանդիսանում։
Փաստաբանը հայտարարեց, որ Քոչարյանի գործով ներկայացված ցուցմունքների բովանդակության մեծ մասի հետ իրենք համաձայն են։
«Եթե սրանք են էն առավելագույն ցուցմունքները, որոնք ապագայում դատարանում պետք է օգտագործվեն պարոն Քոչարյանի դեմ, ապա մենք կուզեինք, որ այդ դատավարությունը հնարավորինս շուտ լինի և դուք շատ շուտ դա տեսնեք»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 7–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել ՀՀ Վճռաբեկ դատարանում։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը