2018-ին առաջնագծի համալրումները
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները:
ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 275-Ն որոշմամբ հաստատված 2018 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության համար գերակա խնդիր է ճանաչվել՝
ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը:
Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման ու ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացը ներառվել է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որի կատարման շրջանակներում՝
- ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ,
- հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները,
- առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով,
- բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ:
- միջազգային ինտեգրման հնարավորությունների ընդլայնման նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակել է իրականացնել ակտիվ միջազգային համագործակցություն դաշնակից և գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:
Մյուս արդյունքները՝ այստեղ:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ