Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևատրումների ցանկը. որոշ վարչությունների ղեկավարներին՝ 1-2 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարների ցանկը, թե ով որքան է վարձատրվել որպես 13-րդ աշխատավարձ, և որքան պարգևավճար է ստացել։
Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալու համար ծախսել է 102 մլն 927 հազար դրամ, իսկ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը եղել է 111 մլն 898 հազար 560 դրամ։
Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ստացել է 478 000 հազար դրամ՝ որպես 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան ստացել է 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նույնպես ստացել է 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ստացել է 443 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 859 հազար 600 հարյուր դրամ պարգևավճար։
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։
Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ամենաբարձր պարգևավճար ստացողներից է։ Նա ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 2 մլն 222 հազար 200 դրամ պարգևավճար։
Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 944 հազար 600 դրամ պարգևավճար։
Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 666 հազար 670 դրամ պարգևավճար։
Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 375 հազար դրամ պարգևավճար։
Պարգևավճարների ամբողջական ցանկը՝ այստեղ:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ