ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան Մհեր Եղիազարյանի մահվան գործով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն անհանգստություն է հայտնել 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ ու նշել, որ այս հարցով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին:
Նա նաև նշել է, որ այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է:
Իր հերթին «Вестник Кавказа»-ն հաղորդում է, որ Գերմանիայի խորհրդարանի «Ձախ» խմբակցության պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերը հայտարարությամբ է հանդես եկել Մհեր Եղիազարյանի մահվան առնչությամբ:
«Ցնցված եմ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյանի մահվան լուրից: Նա մահացավ 44 օր հացադուլից հետո, հավանաբար՝ սրտի կաթվածից: Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի մահվան հանգամանքները»,-ասել է պատգամավորը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի