Հայերի եւ դաղստանցիների միջեւ խոշոր բախում Չեխովում. ոստիկանները լռում են (Տեսանյութ)
Mash-ի տվյալներով, որը հիմնվում է իր աղբյուրների վրա, Չեխովը «պահում են» երկու խմբավորումներ՝ հայերի ու դաղստանցիների։
«Չեխովյան թագավորությունը վերջին մի քանի տարիներին բաժանվել էր կալվածքների։ Մեկում իշխում էր հայկական սփյուռքը, մյուսում հարցերը լուծում էին Դաղստանի իշխանները։ Կլանները պայքարում էին ազդեցության, արքայադուստրերի եւ դրամային հոսքի համար։ Վերջերս հայ լորդերը որոշել էին, որ գործին կօգնի փոքրիկ հաղթական պատերազմը։ Նրանք հավաքվել եւ գնացել են «Դրախտ» սրճարան՝ դաղստանցի բարեկամների մոտ։ Ճաշկերույթը կանխատեսելիորեն վերջացել էր ծեծկռտուքով, կրկոցներով եւ դանակահարությամբ։ Բոլորին կալանավորել է քաղաքային գվարդիան։ Հաղթե՞լ են արդյոք բարի ուժերը։ Ո՛չ՝ գործով իրեղեն ապացույցները կորել են։ Միաժամանակ, տեղի ոստիկանությունը գեղեցիկ դրամական նվերներ է ստացել հայ մորուքավորներից»,- գրում է Mash-ը։
Մազեպա ազգանունով ոստիկանության բաժնի պետը իբր 100 000 ռուբլի է վերցրել, որպեսզի քրեական հետապնդումից ազատի ոմն Կարեն Պետրոսյանի, իսկ Կուզնեցով ազգանունով գլխավոր տեսուչը, ասում են, 200 000 ռուբլի է վերցրել մեկ ուրիշ հայից։
Նախօրեին ԱԴԾ աշխատակիցները կալանավորել էին Չեխով քաղաքի գլխավոր ոստիկան Անդրեյ Բոլշակովին, նրա տեղակալ Ալեքսանդր Զայցեւին եւ էլի երեք ոստիկանական պաշտոնյաների։ Նրանց կասկածում են հանցագործներից կաշառք վերցնելու մեջ, որի դիմաց ոչնչացվել են իրեղեն ապացույցները եւ հանցանշանները՝ հայտնում է Pasmi.ru-ն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի