Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվեն Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ Պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ Ուրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Պեսկով Նախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները Իրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցով

Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններ
Հայաստան

Իրավապաշտպան համակարգը ճգնաժամի մեջ է. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին օմբուդսմեն, Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ ներկայումս հայաստանյան դատական իշխանությունը չունի իմունիտետ՝ նոր ճնշումներին դիմագրավելու համար։ Ըստ նրա՝ շատ դատավորներ այլևս մոտիվացիա չունեն, որպես դատավոր աշխատելու։

NEWS.am–ը Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, իրավապաշտպանության ոլորտի խնդիրների, դատարանների նկատմամբ հանրային վստահության մակարդակի, դատական իշխանության աշխատանքին միջամտելու հնարավոր դեպքերի և այլ հարցերի շուրջ։


Օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացվեց։ Ըստ Ձեզ՝ արդյոք այն զուտ իրավակա՞ն որոշում էր։

Թե ինչպիսի իրավական բովանդակություն և ինչպիսի պատճառական կապեր ունի տարբեր երևույթների հետ Վերաքննիչի որոշումը, դժվար է մասնագիտական շրջանակների համար հետևություն անելը։ Մենք տեսանք, որ մարդկանց ինչ–որ խումբ փորձում են հակաիրավական ճնշումներ գործադրել դատարանի վրա կամ փաստաբանի նկատմամբ։ Հանրությունը մեծ հաշվով իրավունք ունի հասկանալու՝ այդ հակաիրավական ճնշումներն ազդեցություն ունեցա՞ն դատարանի վրա, թե՝ ոչ։

Ըստ Ձեզ՝ այդ ճնշումները կարո՞ղ էին ազդել դատարանի որոշման վրա։

Մենք այդպիսի հետևություններ անելու հնարավորություն չունենք, քանի որ գրավի կամ կալանքի հետ կապված հարցերով նիստերը դռնփակ դատական կարգով են ընթանում, ինչը որպես ինստիտուտ իրավաչափ չէ։ Ճիշտ կլինի, որ այդ դատական նիստերը լինեն դռնբաց, ավելին, դա բխում է հենց Սահմանադրությունից։

2015թ. Սահմանադրության տեքստում շատ հստակ նախատեսված է, որ վարույթները, որպես կանոն, պետք է անցկացվեն դռնբաց, բացառությամբ որոշ դեպքերի։ Այսինքն, եթե կան դատավարության կողմեր, ապա սկզբունքը պետք է լինի դռնբացությունը։ Դեկտեմբերին, երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց գրավը, խոսվում էր, որ որոշման պատճառ է հանդիսացել նրա առողջական վիճակը։ Նախ պետք է հասկանալ, թե Վերաքննիչն ինչպիսի դատողություններ է արել նրա նկատմամբ կալանքի որոշում կայացնելիս։ Շատ կարևոր է, որ իրավաբանական հանրությունը հնարավորություն ունենա պատկերացում կազմելու այս որոշումների մասին։ Սա կարևոր նշանակություն կունենա հանրային վերահսկողական տեսանկյունից, ինչի պայմաններում շատ ավելի դժվար կլինի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ, քանի որ հրապարակայնությունը նաև դատական իշխանության անկախության երաշխիք է։

Մանվել Գրիգորյանի կողմնակիցները կալանավորումից հետո կարծիք հայտնեցին, որ այդ որոշումը կայացվել է «փողոցի թելադրանքով»։ Ի՞նչ կասեք այս մասին։

Իմ պատկերացմամբ՝ դատական իշխանության համար ոչ կոմֆորտային իրավիճակ է ստեղծվում, երբ նա հրապարակային աղբյուրներից տեղեկանում է, որ ինչ–որ մարդիկ իր կողմից որոշում կայացնելու դեպքում՝ պատրաստ են կոնկրետ դատավորների նկատմամբ ատելության, թշնամանքի գործողություններ սկսել։ Այդ մարդիկ պարբերաբար պետական նշանակության մայրուղի էին փակում, նրանց այցելում էին ԱԺ ընտրված պատգամավորներ, այսինքն այդ մարդիկ, մեծ հաշվով, վայելում էին գործող քաղաքական ռեժիմի բարեհաճությունը։ Այս բոլոր գործոնները կարող էին առնվազն տեսականորեն ազդել ցանկացած անձի վրա։

Արդեն մի քանի ամիս է՝ կոնկրետ քրեական գործերով խոսվում է դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Միջամտություն տեսնու՞մ եք հայաստանյան դատարանների աշխատանքին։

Դատական իշխանության հեղինակությունն ինքնին պաշտպանության տակ չվերցնելը, խաղեր տալը նրանց հետ, ովքեր դատական իշխանության նկատմամբ ոչ այնքան հարգալից ձևակերպումներ են թույլ տալիս, իրավաքաղաքական հայացքներ են տարածում, արդեն իսկ միջամտության պես մի բան է: Այսօր դատական իշխանությունը, ցավոք, չունի այն ներքին իմունիտետը, որպեսզի կարողանա ինքնուրույն դիմագրավել նոր տեսակի ճնշումներին, որովհետև իրականում դատական իշխանությունում լուրջ խնդիրներ կան։ Ես վստահ չեմ, որ այս առումով այսօր մենք ունենք դրական դինամիկա։ Ես վստահ չեմ, որ տարիներ շարունակ կոփված դատավորները, որոնք ունակ են իրականացնելու միջազգային ստանդարտներով, բարձր մակարդակով արդարադատություն, այլևս ունեն մոտիվացիա՝ որպես դատավոր իրենց աշխատանքը շարունակելու, որովհետև դատական իշխանությունը ենթադրում է որոշակի հանրային վստահության պաշար, ինքն առանց այն էլ բարձր չէր։

Գնացեք համեմատեք, թե քանի մարդ է մասնակցում դատավոր կամ դատախազ դառնալու քննություններին։ Փոխանակ գործադիր իշխանությունը, մարդիկ, որոնց խոսքը հեղինակավոր է, փորձեն շատ ավելի արժեքավոր դարձնել դատավորի դերը, ընդհակառակը, նվազեցնում են դատական իշխանության նկատմամբ վստահությունը թե՛ իրենց հայտարարություններով, թե՛ անցումային արդարադատության վերաբերյալ մոտեցումները դաշտ նետելով և այլն։ Սա ամենևին չի նպաստում դատական իշխանության ամրացմանը, ընդհակառակը, այս քննարկումներն ինքնին բերում են դատական իշխանության թուլացմանը։ Պետք է հասկանալ, հիմա մենք շարունակում ենք դատական կորպուսը թարմացնելու դինամիկան, թե վերացնում ենք դատավորների մոտիվացիան։

Հայաստանի համար ինչո՞վ է բացառիկ «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի հունվարի 17-ի որոշումը։

2012-2013թթ., երբ ես զբաղեցնում էի Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, այդ ժամանակ որևէ միջանկյալ միջոց չի կիրառվել, իսկ 2014-2017թթ. ընդամենը 5 դեպքով է այդ միջոցը կիրառվել, որոնք գրեթե բոլորը վերաբերում են արտահանձնումների հետ կապված հարցերին։ Մայրապետյանի գործով սա իսկապես բացառիկ միջոց էր, քանի որ խոսքը քաղաքական նկատառումներից ելնելով քրեական հետապնդման մասին էր և վերաբերվում էր միջդատական վարույթի սկզբնական փուլին։

Դատախազությունը պնդում է, որ այդ որոշմամբ՝ Եվրոպական դատարանը իրավունքի խախտման որևէ փաստ չի արձանագրել։

Դատախազությունը ճիշտ է նշում՝ իրավունքի խախտման փաստ ֆորմալ առումով արձանագրված չէ, բայց արձանագրված է իրավունքի խախտման իրական, անմիջական վտանգ։ Նմանաբնույթ որոշումները կայացվում են, երբ առկա է կարևորագույն իրավունքների խախտման իրական վտանգ։ Խոսքը վերաբերվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 2–րդ (կյանքի իրավունք) և 3–րդ (խոշտանգման արգելք) հոդվածներին։ Մայրապետյանի գործով Եվրոպական դատարանն էլ է իր պաշտոնական կայքում բացատրել, որ դա բացառիկ միջոց է։ Սա միջոց է, որը կիրառվում է Եվրոպական զարգացած երկրներում՝ մեծամասամբ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է միգրացիոն բնույթի հարցերին։ Այս գործիքը կիրառվում է նաև արտահանձնումների հետ կապված դեպքերում։

Այս գործով ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին։ Պետական մակարդակով փաստացի նվազ կարևորություն տրվեց պարտադիր կատարման ենթակա որոշմանը։ Ինչպե՞ս կգնահատեք այս մոտեցումը։

Ամենևին ողջունելի չէր գործադիր իշխանության և մյուս շրջանակների արձագանքը։ Այդ մեկնաբանությունների հիմքում ես չեմ տեսնում հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, այսինքն այնպիսի տպավորություն էր, որ փորձ է կատարվում նվազեցնել այս որոշման նշանակությունը, այլ ոչ թե արագ միջոցներ ձեռնարկել այն կիրառելու համար։ Երեկվա տվյալներով՝ խնդիրը լուծված չէ, այսինքն պետությունը որևէ միջոց չի ձեռնարկել կատարելու Մայրապետյանի վերաբերալ միջանկյալ միջոցը։ Սա էլ է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի առկայության կամ դրա բացակայության խնդիր։ Կարելի է ՄԻԵԴ–ի տված ժամկետը անտեսել և հարցը լուծել ամենավերջին օրերին, բայց դրա փոխարեն հարցը կարելի է նաև շատ արագ լուծել։

Ներկայումս Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում իրավապաշտպան գործունեությունը։

Իմ կարծիքով՝ իրավապաշտպան գործունեությունն այսօր անցումային փուլում է։ Մենք ունեցել ենք իրավապաշտպան համակարգ, որ տարիներ շարունակ շատ արդյունավետ է գործել և մեծ դեր է ունեցել պետության զարգացման գործում։ Վերջին 3-4 տարիներին մենք մեծ առաջընթաց ենք արձանագրել քաղաքական իշխանության հետ ձևակերպված և չձևակերպված համագործակցության արդյունքում։ Հիմա մենք պետք է տեսնենք, թե ինչպես է քաղաքական իշխանությունը վերաբերվելու իրենց գաղափարակից չհանդիսացող մարդկանց հիմնավորված, փաստարկված քննադատություններին։

Իշխանափոխությունից հետո, երբ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ աշխատանքի անցան պետական ապարատում, իրավապաշտպանների կողմից իշխանության նկատմամբ վերահսկողությունը կարծես թե թուլացավ։ Այս ամիսների ընթացքում արդյոք լրացվե՞լ է այդ բացը։

Այսօր իրավապաշտպանների մի մասը ֆորմալ առումով դադարել է իրավապաշտպան գործունեությունը՝ աշխատանքի անցնելով գործադիր իշխանությունում կամ այլ ոլորտներում։ Կան նաև մարդիկ, ովքեր զարմանալիորեն պասիվ են և չեն արձագանքում լուրջ խախտումներին։ Կարճ ասած, համակարգը ճգնաժամի մեջ է։ Իհարկե կան իրավապաշտպաններ, որոնք շարունակում են փորձել արդյունավետ իրավապաշտպան գործունեություն իրականացնել։ Ես այն կարծիքին եմ, որ կամաց–կամաց համակարգը կձերբազատվի, այսպես ասած, անցումային իրավապաշտպաններից, նոր խաղացողներ կլինեն, նոր մարդիկ կհայտնվեն, և համակարգը կշարունակի իր արդյունավետ դերակատարումը։ Այստեղ շատ կարևոր է նաև քաղաքական իշխանության դերակատարությունը։ Եթե երկրի իշխանությունը չունի արդյունավետ վերահսկողներ, մեծ է իշխանության չարաշահման հավանականությունը։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, անկախ նրանից՝ դու ունես ժողովրդի քվե, թե՝ ոչ։

Դուք տեսնո՞ւմ եք ճնշում լրատվամիջոցների նկատմամբ։ Ինչպե՞ս պետք է լրատվամիջոցները հաղթահարեն այս «փորձությունը»։

Այս առումով մենք յուրահատուկ իրավիճակ ունենք, որովհետև մեր լրատվամիջոցները սկսեցին քննադատվել վարչապետի մակարդակով, սա, մեղմ ասած, ընդունելի չէ, որովհետև վարչապետը, լինելով լրատվամիջոցներին շատ լավ ճանաչող մարդ, ժամանակին զբաղվելով լրագրողական, խմբագրական գործունեությամբ, կարծում եմ՝ բավականին բացասական ուղերձներ ուղարկեց հանրությանը։

Ես շատ բարձր եմ գնահատում մեր լրատվամիջոցների դերն այս հարցում։ Շատ ավելի լավ է, որ լինի, օրինակ՝ 5 չճշտված լուր և դրա կողքին 5՝ իսկապես հարց բարձրացնող հրապարակում, քան՝ որևէ մեկը չլինի։ Այսօր մենք մի փուլում ենք, որը եթե լավ ավարտ ունենա, կբերի հանրության հասունացմանը, շատ ավելի առողջ կդարձնի հանրային դիսկուրսները, հանրային կյանքը, իսկ վատ ելքի դեպքում, չեմ էլ ուզում ասել՝ մենք ուր կգլորվենք։ Ես հույս ունեմ, որ մեր լրատվամիջոցները շարունակելու են իրենց գործունեությունը, որովհետև դրա արդյունքում մենք հնարավորություն ունենք՝ այս անցումային ժամանակահատվածը հաղթահարել պատվով և ունենալ հասունացած հասարակություն։ Հասարակություն, որին հնարավոր չէ տարիներ շարունակ կերակրել միակողմանի տեղեկատվությամբ, փորձել լռեցնել հակառակ կարծիքը կամ քննադատական վերաբերվել ցանկացած բնույթի տեղեկատվությանը։ Այս ամենը մեզնից հասունացման շատ կարևոր շրջան է պահանջում։