Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվեն Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ Պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ Ուրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Պեսկով Նախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները Իրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցով

Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններ
Թոփ-լուրեր

Ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը լավատեսական են. Արմեն Սարգսյան

 

Բրիտանական հեղինակավոր Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում լայնածավալ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։

Հայաստանի մասին հոդվածը սկսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից ու երկրի ներքաղաքական կյանքը ցնցած հեղափոխական շարժումից՝ CFI-ն նշում է, որ «քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթվա ընթացքում երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, ով այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները»:

«Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»,- ամսագրին պատմել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հեղափոխության պատճառներին՝ նա խոսել է ապագայի կառուցման իր տեսլականի մասին. «Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օրենքն է ու կարգուկանոնը, ինչպես նաև հնարավորինս քիչ կաշառակերություն: Մենք կայունության կարիք ունենք: Մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման ճիշտ ընկալում և ծրագիր՝ հասնելու մեր նպատակներին՝ սկսած հարկային օրենքներից մինչև մյուս ոլորտներ: Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ: Երկրում ամեն մեկը պետք է իմանա, որ երկիրը կայուն է ոչ միայն այսօր, այլև վաղը ու դրան հաջորդող օրերին, որ չկա կաշառակերություն, որ ամեն բան գործում ու կառավարվում է ճիշտ:

Մարդիկ, գործարար հատվածը պետք է վստահ լինեն, որ 5 կամ 10 տարվա ժամանակահատվածում երկիրը կշարունակի լինել կանխատեսելի, և որ բոլորը կիմանան, թե ուր է շարժվում Հայաստանը, ինչ տեսակ իրավական համակարգով և հարկային օրենքներով: Միայն սա կստեղծի այնպիսի միջավայր, որը կխրախուսի մարդկանց ներդրում անելու իրենց ապագայի վրա: Ահա սա է, որ կառավարությունը պետք է իրականացնի: Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»:
ՀՀ նախագահը նշել է, որ երկրի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են: «Պետք է տքնաջան աշխատենք՝ խուսափելու հիասթափություններից: Ակնկալիքները բարձր են ինչպես երկրում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր մոտիկից հետևում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, մի բան պարզ է. հետ գնալու ճանապարհ չկա: Այլևս չպետք է կրկնենք սխալները, որոնք արվել են նախկինում»:

CFI ամսագիրն Արմեն Սարգսյանին անվանում է աշխարհի ամենահետաքրքիր երկրի ղեկավարներից մեկը։ «Հարգանք վայելող տեսական ֆիզիկոս և Tetris-ի երկվորյակը համարվող Wordtris խաղի համահեղինակ Սարգսյանը, թերևս, չէր կարող ինտելեկտուալ և քաղաքական առումներով ավելի հեռու լինել ԱՄՆ իր գործընկերոջից: Սակայն նա շատերից ավելի լավ է հասկանում այն անձնական գծերը, որոնք Դոնալդ Թրամփին դարձնում են ոչ միայն յուրահատուկ, այլև առաջամարտիկը նոր սերնդի քաղաքականության, որը Հայաստանի նախագահը նախընտրում է անվանել «քվանտային քաղաքականություն»: Սարգսյանն այն գործիչներից չէ, ովքեր միանալով համաշխարհային միտմանը, ծիծաղում են Թրամփի քաղաքականության վրա: «Շատ համաշխարհային առաջնորդներ, գիտակցաբար կամ հակառակը, հասկացել և կիրառել են քվանտային քաղաքականության էությունը»,- ասում է նա: Շնորհիվ ակնթարթային հաղորդակցման և սոցիալական մեդիայի առաջացման, որոնք գործի են դնում իրենց լծակները, քաղաքականությունը փոխվել է և այսուհետ այլևս գծային զարգացում չունի: «Քվանտային դարաշրջանի» նոր առաջնորդները հասկանում են սա»,- գրում է ամսագիրը:

«Ճիշտ այնպես, ինչպես դասական, հետ-նյուտոնյան աշխարհն էր կանխատեսելի, մինչև վերջերս այդպիսինն էր նաև քաղաքականությունը: Այս ամենին հակադրվում են մեր գիտելիքները քվանտային աշխարհի մասին, որն անորոշ է, սակայն փոխկապակցված, որտեղ փոփոխությունները կախված են դրանք ուսումնասիրողի դիտակետից։ Լրատվական հոսքերը Facebook-ում, Google-ում և մյուս հարթակներում դարձել են խիստ անհատականացված, և այդպիսով տրամադրում են տարբեր տեսակետներ ցանկացած իրադարձության վերաբերյալ: Որոշ առաջնորդներ ինտուիտիվ կերպով հասկանում են այս կոնցեպտը և շրջանցում են գործող մեդիան՝ մարդկանց ներկայացնելու իրականության ընկալման սեփական տարբերակն ու գեներացնելով միլիոնավոր հետևորդների Twitter–ում, Facebook-ում, Instagram-ում և այլուր»,- նշում է Արմեն Սարգսյանը:

Որպես օրինակ՝ նա հիշեցնում է հայաստանյան հեղափոխությունը, որտեղ սոցիալական մեդիայի միջոցով ձևավորվեց շարժում, որը միանգամից լայն տարածում ստացավ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում։ «Իշխանությունները չէին կարող նշել այն ալիքների էպիկենտրոնը, որը ցնցում էր հիմքերը, նրանք անկարող էին հսկել իրադարձությունները: Ճիշտ ինչպես քվանտային աշխարհում՝ փոխկապակցված ու միևնույն ժամանակ անկանխատեսելի իրադարձություններ ի հայտ են գալիս տարբեր վայրերում: Ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատների ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Ամեն բան փոխվում է և փոխվում է լույսի արագությամբ: Հինգ տարի անց սա լինելու է տեխնոլոգիապես այլ, ավելի ինտեգրացված և փոխկապակցված աշխարհ: Ոմանք կարող են ասել, որ գլոբալիզացիայի գործընթացը դանդաղել է: Գուցե այն դանդաղել է, սակայն այն փոխակերպվել է միկրոգլոբալիզացիայի և այդ գործընթացն անկասելի է»,- նշում է ՀՀ նախագահը։

Նա ընդգծում է, որ որպես նախկին ֆիզիկոս՝ իրավունք ունի դիտարկել այս երևույթները քվանտային տեսանկյունից՝ ոչ թե մարդկային հասարակության վրա քվանտային մեխանիկայի տեսությունը կիրառելու տեսանկյունից, այլ որպես մտածելու ու տրամաբանելու տարբերակ, իբրև մաթեմատիկական մեթոդ՝ կանխատեսելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկային հասարակության ներսում: «Մի բան հստակ է. քաղաքական ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները դառնում են ավելի քիչ ռելևանտ, քանի որ սոցիալական ցանցերը, անհատների կարծիքները և հզոր գաղափարները ստեղծում են ազդեցություն, որը շարունակում է մեծանալ: Օրինակ, Հայաստանում հեղափոխության ժամանակ անհրաժեշտ չէր որևէ կազմակերպություն, որը կմոբիլիզացներ ցուցարարներին, կփակեր փողոցներն ու պողոտաները: Միակ բանը, որը պետք էր, սմարթֆոնն էր, որում կար Facebook-ը: Այդտեղ գրված մեկ բառ և տվյալ փողոցն անմիջապես կփակվեր մարդկանց կողմից, ում նախկինում երբևէ չես հանդիպել: Չկար որևէ կազմակերպություն, որը կուղղորդեր իրադարձությունները: Չկար հիերարխիա, որը հրահանգներ կտար: Նախաձեռնությունը սկսվեց անհատներից, ապա սպոնտան կերպով ձևավորվեցին խմբեր»,- հիշում է Արմեն Սարգսյանը:

Նա նշում է, որ կառավարությունները պետք է կարողանան հարմարվել տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին։ «Որպես Խորհրդային Միությունում բնակվող գիտնական և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր՝ արդյոք կարող էի պատկերացնել, որ այդ ամենակարող գերտերությունը կփլուզվի: Դա անհնարին էր թվում: Կոմունիստական կուսակցության ուժը, ԿԳԲ-ն և ամենը... դրա համար 100 կամ ավելի տարիներ պետք է պահանջվեին: Սակայն ամեն բան ավարտվեց, հենց այդպես: Այն ժամանակ կարո՞ղ էի պատկերացնել, որ իմ երկիրը կանկախանա: Կարո՞ղ էի պատկերացնել, որ պատիվ կունենամ ծառայելու երկրիս սկզբում որպես դիվանագետ ու վարչապետ, ապա նախագահ: Ոչ, թերևս չէի կարող: Այսօր մենք կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում: Սա մի խաչմերուկ է, որտեղ հին պարադիգմաները, մարդկային հասարակությունը դիտարկելու հին ձևերը կամ համաշխարհային ռիսկերը կառավարելու դասական ձևերն այլևս բավարար արդյունավետ չեն: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- նշել է ՀՀ նախագահը: