Ոստիկանները հայտնաբերել են երեւանյան խաչմերուկում կրակող տականքին եւ խուլիգանության եւս մեկ մասնակցի (Տեսանյութ)
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ռ.Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է:
Ռ.Շանոյանը եւ Գ.Ստեփանյանը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, հարվածներ են հասցրել «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։
Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Ազատության պողոտայի եւ Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին եւ 23-ամյա Կարո Սարգսյանին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա