Մեկ կուսակցության օգտին 70 տոկոսը մեծ վստահություն է, բայց եւ մեծ պատասխանատվություն. ԵԽԽՎ զեկուցող
Խաղաղ, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս իշխանությունների քաղաքական կամքի համակցությամբ թույլ է տվել Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ հայտարարել է զեկուցող Ալեքսանդր Պոցեյը:
Պոցեյը ներկայացրել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետեւելու մասին զեկույցը:
Զեկուցողը Հայաստանին շնորհավորել է, բայց նշել, որ միայն ժողովրդավարական ընտրությունները բավարար չեն, եւ Հայաստանի ընտրված ներկայացուցիչները պետք է սկսեն իրավական բարեփոխումները՝ երկրում ժողովրդավարական գործընթացի կոնսոլիդացիայի համար:
Պոցեյը նշել է, որ Վեհաժողովը 1995 թվականից հետեւել է Հայաստանում բոլոր ընտրություններին, եւ ընդգծել, որ չնայած ընտրական բարդ համակարգին եւ համացանցում վախեցնելու դեպքերի մասին հաղորդումներին, ընտրությունների ժամանակ խախտումները, որոնք անցյալում շատ ընտրություններ են պղտորել, այս ընտրությունների ժամանակ բացակայել են:
Ընդ որում՝ նա նշել է համացանցում վախեցնելու մի քանի դեպքեր:
«Ձայների 70 տոկոսը մեկ կուսակցության օգտին մեծ վստահություն է եւ մեծ պատասխանատվություն»,- շեշտել է զեկուցողը՝ խոսելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի մասին։
Ներկայացնելով ԵԽԽՎ դիտորդների եզրակացությունները՝ նա շեշտել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնական ազատությունների պահպանմամբ եւ լայն հանրային վստահություն են վայելել, որոնք անհրաժեշտ են հետագա ընտրական բարեփոխումների ուղին պահպանելու համար։
ԵԽԽՎ պատվիրակն ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավը ավարտվել է ուղիղ եթերում հեռուստատեսային բանավեճով եւ ընդհանուր առմամբ նշանավորվել է հանրային հեռուստաընկերությամբ հավասարակշռված լուսաբանմամբ։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի