Կա ղարաբաղյան կարգավորման առաջընթացի դրական ազդանշան
Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ առաջարկություններին։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի հայտարարությունում։
«Վերջին ամիսներին տեղեկությունների փոխանակումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որոնցից վերջինը կայացավ 2019թ. հունվարի 16-ին Փարիզում, դրական ազդանշան են հանդիսանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի համար»,- ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է դրանց արդյունքների կատարմանը, ներառյալ ԱԳՆ ղեկավարների վերջին համաձայնությունը բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցներ ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաեւ այն քայլերի դիտարկումը, որոնք կուղղվեն բանակցությունների ակտիվացմանը։
Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու առաջարկություններին, այդ թվում եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ Հատուկ ներկայացուցչի կողմից, ինչպես նաեւ հակամարտության պայմաններում քաղաքացիական հասարակության կողմից վստահության ամրապնդման միջոցով։ «Բոլորը կշահեն կայուն խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրագործել իր ներուժը»,- ասվում է հայտարարությունում։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի