Քաղաքապետը կատակո՞ւմ է
Կարծես՝ հաստատվեց․ Երևանի քաղաքապետարանը որոշում է ընդունել, որ տնային կենդանիներ պահելու համար երևանցին պետք է 5000 դրամ տուրք վճարի։
Որոշման նախագիծը մտահղացողները և այն հլու-հնազանդ ընդունողները կարո՞ղ են մարդկային լեզվով բացատրել սույն որոշման իմաստը։ Արդյոք սա ուղղվա՞ծ է երևանցիների բարության, կենդանասիրության դեմ։ Չէ՞ որ տնային կենդանիներ պահող ընտանիքներում երեխաների մեջ ձևավորվում է սեր կենդանիների, բնության նկատմամբ։ Էլ չեմ ասում՝ բազմաթիվ ծերերի, հաշմանդամների համար ինչ են նշանակում նրանց սիրելի փոքրիկ ընկերները։ Ես կանանց եմ ճանաչում, որոնք իրենց չնչին թոշակները ծախսում են բնակարանում տասնյակ կատուներին կերակրելու և խնամելու վրա։ Ինչո՞ւ եք այս մարդկանց ծախսերն ավելացնում, կամ ստիպում նրանց հրաժարվել և փողոց նետել ընտանիքի անդամ դարձած սիրելի էակներին։
Մտածե՞լ են արդյոք Երևանի սրամիտ քաղաքապետն ու նորընտիր, առաջադեմ և այլն ավագանու անդամները այս ամենի մասին, թե՞ ուղղակի փողի նոր աղբյուր են գտել իրենց պարգևավճարների, գործուղումների և ընդունելությունների համար։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին