ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառվում են ինքնարժեքից թանկ. Դավիթ Անանյան
Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք եւ համադրությունն անենք համադրելի երեւույթների միջեւ: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԴՄ-ի ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ:
Բացի այդ, ըստ ՊԵԿ նախագահի, տրված է հնարավորություն մինչեւ 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց. «Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա