Google-ը կօգնի ծնողներին վերահսկել երեխաների ժամանցը համացանցում
Google ընկերությունը ներկայացրել է Family Link հավելվածի բետա տարբերակը, որը , ինչպես վստահեցնում է մշակողը, կօգնի երեխաների համար անվտանգ դարձնել համացանցային շփումն ու որոնումները, գրում է «Կոմերսանտը»։
Նոր հավելվածում ներառված են անվտանգ որոնման ֆունկցիաները, որպեսզի որոնման արդյունքները չպարունակեն մանկական տարիքի համար անընդունելի տեքստային, ֆոտո եւ վիդեո տեղեկություններ։ Ծնողները կկարողանան հեռակա վերահսկել երեխայի հաշիվը, որը ստեղծվում է Family Link–ի միջոցով, նրանք կարող են նաեւ պարզել երեխայի բջջային հեռախոսի գտնվելու վայրը, հեռակա փոփոխություններ անել հաշվի կարգավորումներում։ Նրանք կարող են նույնիսկ սահմանափակել բջջային սարքի գործածման ժամանակը, հեռակա արգելափակելով այն, կամ էլ նույնիսկ ամբողջովին ջնջելով երեխայի հաշիվը։ Ծնողները կարող են օնլայն ակտիվության մասին հաշվետվություններ ստանալ ու իմանալ, թե հատկապես ինչ հավելվածներ է երեխան օգտագործել ու ինչքան ժամանակ է դրանց հատկացրել։ Հիմա Family Link–ը աշխատումէ միայն Android–ի վերջին տարբերակի՝ Nougat-ի վրա։ Իսկ մինչեւ տարեվերջ Google–ը մտադիր է ադապտացնել այն Android– ի նախորդ տարբերակների, նաեւ iPhone-ի համար։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...