Ստացվել է երեք ծնողներից երեխա ստեղծելու առաջին լիցենզիան
Նյուքասլի բրիտանական կլինիկան դարձել է երեք ծնողներից էմբրիոնների ձեւավորման տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիայի առաջին սեփականատերը։
Մեթոդը ենթադրում է մի կնոջ ձվաբջիջի միջուկի փոխարինում մեկ այլ կնոջ միջուկով, եւ ապա իրականացվում է արտամարմնային բեղմնավորում։ Նման մեթոդը հնարավորություն է տալիս ապագա երեխային ապահովագրել մի շարք ժառանգական հիվանդություններից։
Փորձագետների գնահատականներով, այս մեթոդով բեղմնավորված առաջին երեխաները կծնվեն արդեն մյուս տարի։
Երեք ծնողների առաջին երեխան ծնվել է 2016 թվականին։ Իրականացված մանիպուլյացիան հնարավորություն է տվել կնոջը, ով պտղի կենտրոնական նյարդային համակարգը ախտահարող հիվանդության կրող էր, վիժելուց եւ երկու երեխաների մահից հետո, վերջապես առողջ երեխա ունենալ։
Իսկ 2017 թվականի հունվարին Ուկրաինայում աղջիկ է ծնվել, ով լույս աշխարհ է եկել արդեն բեղմնավորված ձվաբջիջների միջուկը դոնորականի մեջ տեղափոխման արդյունքում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...