Չեմ կարդացել, բայց հասցրել եմ չհավանել
Սովետական գյուղերից մեկի ակումբում հավաքում են կոլխոզնիկներին և որոշում են քննարկել Սոլժենիցինի գիրքը: Այդ քննարկմանը մարզկենտրոնի պրոպագանդայի բաժնից բարձրաստիճան կուսակցական են գործուղած լինում:
Կոլխոզինիկներից մեկը նայում է ագիտպրոպի դեմքին և հպարտ ասում է ՝ ես չեմ կարդացել բայց դատապարտում եմ: Դահլիճը բուռն ծափահարում է և քննարկումը համարում են ավարտված:
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Արդեն քանի օր է ֆեյսբուքում քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Հաճախ հանդիպում եմ օգտատերերի գրառումների, ովքեր գրում են «չեմ կարդացել բայց սուտ է գրել», «չեմ պատրաստվում կարդալ, որվհետև չեմ հավատում», «չեմ կարդալու որովհետև փաստերը խեղաթյուրում է » և այլն:
Ես կարդում եմ, բայց դեռ ոչինչ չեմ գրել, չեմ գրելու, գոնե այստեղ՝ հաստատ, որովհետև այստեղ մարդկանց մեծ մասը միայն վերնագրերն է կարդում և դրանցով կարծիք կազմում, թելադրում: Այդպես գրողները չն կարդացել նաև Նիկոլ Փաշինյանի «երկրի հակառակ կողմը», ( որը իդեպ ի տարբերություն Քոչարյանի գրքի, ծայրից՝ ծայր հորինվածք է, բայց գեղեցիկ գրված պատմություն ) բայց հավանում են: Հա, ես էլ եմ հավանում ու չեմ ամաչում , որ կարդացել եմ: Մարդ էլ կարդալուց ամաչի՞....: Մակրոնի գիրքն էլ սեղանիս սպասում է: Կարդալու եմ:
Ասածս այն է, որ մարդկանց այդ տեսակը կոլխոզնիկների այն տեսակից է, որ չեն կարդացել բայց դատապարտում են, որովհհետև այդպես է պետք, երկրորդն էլ չեն կարդացել, բայց շատ հավանում են....որովհետև այդպես է պետք:
Ժամանակները մարդկանց չեն փոխում ինչպես Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» վեպում:
Ի դեպ, այդ վեպում նկարագրված երկրում նաև Սիրո նախարարություն կար... : Հիշեք՝ «Մեծ եղբայրը հետևում է ձեզ»
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին