Նիկոլի թղթյա շերեփը կամ քաղաքական միտքը կրեմլյան հանդիպման ժամանակ բացակայում էր. Ստեփան Դանիելյան
Երկաթյա շերեփի հիմքը քաղաքական միտքն է, որն երեկ՝ կրեմլյան հանդիպման ժամանակ, բացակայում էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին նախօրեին հանդիպմանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Խրիմյան Հայրիկից սկսած կա կարծիք, որ շերեփը լինում է փայտից եւ թղթից։ Երկաթյա շերեփի տակ հասկացվում է ուժը՝ զորքերի քանակը եւ այլն։ Սակայն երկաթյա շերեփի հիմքը քաղաքական միտքն է, որն երեկ՝ կրեմլյան հանդիպման ժամանակ, բացակայում էր:
Այդ առիթով «երկաթյա շերեփի» մի պատմական դեպք հիշենք։ Նապոլեոնի ջախջախումից հետո, 1815-ին, Վիեննայում տեղի է ունենում խաղաղության կոնգրես, որը մոտակա տասնամյակների համար որոշելու էր Եվրոպայի ճակատագիրն ու նոր քաղաքական քարտեզը (իմիջիայլոց, Վիեննայի կոնգրեսի ժամանակ է դրվում դիվանագիտական շատ աստիճանների ու հարաբերությունների միջազգային իրավունքի հիմքը):
Կոնգրեսին ներկա էին հաղթող երկրները՝ Ռուսաստանը, Բրիտանիան, Պրուսիան, Ավստրիան․․․ ու պարտված կողմը՝ Ֆրանսիան, որը ներկայացնում էր Թալեյրանը։ Պարզ է, որ նոր աշխարհակարգը հիմնվելու էր Ֆրանսիայի հաշվին, սակայն Թայելրանի տաղանդը կայանում էր նրանում, որ լինելով պարտված կողմի ներկայացուցիչ, ինքն այնքան հմտորեն է կարողանում օգտագործել հաղթող երկրների հակասությունները, որ պարտված կողմից վերածվում է երկու հակամարտող կոալիցիաներից մեկի լիիրավ անդամ։ Ֆրանսիայի երկաթյա շերեփը Թայելրանի ուղեղն էր։
Որքան հասկանում է Նիկոլը Թալեյրանի հակապատկերն է եւ ոչ թե թշնամիներից դաշնակից, այլ ճիշտ հակառակը՝ դաշնակիցներից թշնամի սարքելու գործում մեծ տաղանդ ունի»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել