Եթե ուզում եք խաբեք, խաբեք. ՊԵԿ նախագահը՝ շոու բիզնեսին
Ես շատ հանգիստ եմ վերաբերվում շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք ասում են, թե հանգիստ կարող են թաքցնել իրենց եկամուտները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Իհարկե կարող են թաքցնել: Մենք ասում ենք՝ դուք կարող եք հայտարարագրել ձեր եկամուտները այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ միանգամից ասում են՝ դուք չեք կարող վերահսկել, այո չենք կարող, բայց դուք ինքներդ չե՞ք կարող ինքներդ ձեզ վերահսկել: Այսինքն մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, ինչքան ստացել եք: Եթե ուզում եք խաբեք, խաբեք»,-ասաց Անանյանը:
Հարցին, թե ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները թաքցնեն իրենց եկամուտները, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով փորձելու ենք մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով ճշտել, թե արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե ոչ»:
Դիտարկմանը, որ նրանք չունեն աշխատանքի հասցե, նրանց տնե՞րն եք մտնելու, Անանյանն ասաց. «Եթե աշխատավայր չունեն, ունեն հասցե: Միգուցե գրենք, խնդրենք, ներկայանան մենք էլ իրենց բացատրենք, թե ինչպես պետք է հարկերը վճարել: Եթե մեկ մլն դրամ է ստացել, հենց այդքան էլ պետք է հայտարարագրի»:
Լրագրողներին հետաքրքրեց, թե այդ երբվանի՞ց է պետությունը հույս դնում քաղաքացիների ազնվության վրա, նա նշեց. «Հարկեր վճարելու մշակույթ ձեւավորելու հիմքում պետք է լինի փոխադարձ վստահությունը: Եթե ոչ, մենք մեր գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք: ՊԵԿ-ը նաեւ իրավապահ մարմին է եւ ունի իր բավականին շատ ծառայություններ, որոնք իրենց գործն անում են՝ կապված օպերատիվ տեղեկատվության ստացման ու մշակման հետ: Անընդհատ ասում են՝ բա ինչպե՞ս եք վերահսկելու: Չեմ ուզում վերահսկել, ոչ էլ վերահսկելու եմ, դուք ազնվորեն հայտարարագրեք»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա