Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով Փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվեն Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ Պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ Ուրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Պեսկով

Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով
Թոփ-լուրեր

Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք և Մամեդյարովին, և Ալիևին

lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել։ Նա ասել է, որ արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել: Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը։

Սա այն պատասխանն է, որ իր մեջ պարունակում է այն գաղափարը, որ եթե Ադրբեջանը խոսում է Արցախի հետ իր հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին գոնե վերադառնա բանակցային լիարժեք ձևաչափին և խոսի Արցախի հետ։ Սա այն պարզ հրամայականն է, առանց որի հնարավոր չէ հակամարտությունը կարգավորել։ Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք և Մամեդյարովին, և Ալիևին, և աշխարհին։ Փոխվարչապետն ասել է, որ սա մեր իրավունքն է, որը և միջազգային նորմ է, և փաստ է, և մեր կամքի արտահայտությունն է։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կանի հնարավոր ամեն ինչ և նշել է, որ չեն սահմանում ժամկետներ։ Ինչպես եք գնահատում Զախարովայի հայտարարությունը, արդյոք Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման համար։

Հակամարտության կարգավորման համար պետք է առաջին հերթին կողմերն ունենան կամք և պատրաստակամություն, իսկ Ադրբեջանը չունի ոչ կամք, ոչ պատրաստակամություն հարցը կարգավորելու համար։ Նա այլ կարգավորում է ուզում՝ Արցախի ոչնչացումը։ Այստեղ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դերակատարությունը ոչ թե խնդրի կարգավորման, այլ խաղաղ կարգավորման մեջ է, և այստեղ և Ռուսաստանը, և Ֆրանսիան, և ԱՄՆ-ը, որպես համանախագահող երկրներ, անում են հնարավորը, որպեսզի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվի։ Շատ կարևոր է, որ Զախարովան ևս մեկ անգամ ասաց, որ որևէ ժամկետ չկա խնդրի կարգավորման համար։ Այսինքն՝ արհեստական որևէ ժամկետի մեջ տեղավորվելու պոպուլիստական հայտարարություններ չեն աշխատելու։ Ինչպես ժամանակին Պուտինն է ասել, և այլ համանախագահող երկրների ղեկավարներ, որևէ մեկը չի կարող պարտադրել հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են։ Այն, որ իրենք ասում են՝ ժամկետներ չկան, դա արդեն նշանակում է, որ պարտադրանք էլ չի կարող լինել։

Ցանկացած արհեստական միջամտություն կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, եթե պարտադրանքի նշույլներ լինի։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Դրա համար պետք է բնականոն զարգացում լինի։

Ինչո՞վ է պայմանավորված Արցախի խնդրի կարգավորման շուրջ այս ակտիվացումները՝ հատկապես Ռուսաստանի կողմից, երբ մեկ Լավրովն է հայտարարություն անում, մեկ Զախարովան։

Չեմ կարծում, որ ինչ-որ բան է տեղի ունենում, պարզապես այդպես լինում է, որպեսզի պահպանվի խաղաղ կարգավորման դինամիկան։ Մի պահ է եղել, երբ շատ լարված է եղել իրավիճակը տարածաշրջանում, հատկապես ապրիլից-օգոստոս ընկած ժամանակահատվածը։ Նաև հաշվի առնելով աշխարհքաղաքական իրավիճակի բարդությունը, Կովկասին հարակից տարածաշրջաններում առկա լարվածությունները, բնական է, որ այստեղ առանձնակի կարևոր հրամայական է դառնում կայունության և խաղաղության պահպանումը։ Հետևաբար, դրա հետ է կապված, որպեսզի շարունակական խաղաղ գործընթացն ապահովվի։

Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է Բաշ Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցածից, երբ հայ դիրքապահները ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ են լսել։

Պաշտպանության բանակը տվել է համապատասխան հաղորդագրությունը։ Մենք միշտ էլ ասել ենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, որն ամենաանսպասելի պահին կարող է ցանկացած քայլի դիմել։ Սա նույն ոճն է, այստեղ նոր բան չկա։

Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ և օգնությա՞մբ։

Նաև նրանց աջակցությամբ, որովհետև նրանք ոչ միայն համանախագահող երկրներ են, այլև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը։ Նրանք անմիջական պատասխանատվություն են կրում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև գլոբալ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման համար։ Հետևաբար, իրենց դերակատարությունը խնդրի կարգավորման հարցում բավական մեծ է։ Իհարկե, դրա հետ մեկտեղ մեր բանակի, մեր համախմբվածության, ճիշտ արտաքին քաղաքականություն վարումից էլ է շատ բան կախված։