Հեղափոխություն դանիական ձեւով կամ այս ինչ պատահեց
Հեծանիվներով աշխատանքի շտապող երկրում՝ Դանիայում ապրած եւ աշխատած Տաթեւիկ Ռեւազյանը, որը Հայաստանում արդեն մի քանի ամիս ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեն եւ որը դեռ տակավին պարմանուհի է, 13,4 միլիոն դրամով կամ մոտ 28 հազար դոլարով հարկատուներիս հաշվին գնել է 2018թ. արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենա:
Դեռ մի կողմ, որ մեր հաշվին այդ պաշտոնը զբաղեցնող այս աղջիկն անցած ամիսների ընթացքում քաղավիացիայի ոլորտում գրեթե ոչինչ չի արել: Պարզապես հարց է առաջանում, թե ի՞նչ է լինում, որ գայթակղությանը չեն դիմանում անգամ Արեւմուտքում մեծացածները:
Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ ավտոմեքենան գնել են այն ընկերությունից, որի սեփականատիրոջը կալանավորել են՝ ակնկալելով, որ նա ցուցմունք կտա երկրորդ նախագահի դեմ: Ամեն դեպքում երեւանյան սրճարաններում այդ մասին համառ խոսակցություններ են պտտվում:
Ցավալի է, բայց զավեշտների շարքը մեր երկրում շարունակվում է: Ցուցադրում են նախկին իշխանությունների ժամանակ ձեռք բերված Իսկանդերը, ասում են, թե բա նոր Հայաստան, Գերմանիայի կանցլերին զբոսանքի են տանում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կառուցված Հյուսիսային պողոտայում, ասում, թե բա նոր Հայաստան, եւ անգամ չեն հիշում, որ նույն Անգելա Մերկելը Հայաստան է եկել նախկին իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, չինական արտադրության շտապ օգնության ավտոմեքենաները ցուցադրում են, թե բա նոր Հայաստան ու կրկին մոռանում ասել, թե որ իշխանության ջանքերով են այդ ավտոմեքենաները հասել Հայաստան:
Թվարկումը կարող ենք շարունակել ու շարունակել, բայց ի վերջո ինչ որ մեկը կասի՞, թե Ռեւազյանի աշխատանքին ինչպես է նպաստելու 2018թ. արտադրության շքեղ ավտոմեքենան:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին