ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը
Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և կրել են ժողովրդի լայն վստահությունը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց դիտորդական խմբի եզրակացությունը Ազգային ժողովի ընտրություններում:
«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը ներառյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ և առցանց: Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում ՝ քվեների առք ու վաճառքի և ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին : Մարդկանց շատ-շատերը նշել են, որ ընտրությունները և քարոզարշավի ընթացքը եղել են բաց և պարզ, ինչպես նաև կայացել են բովանդակային բանավեճեր: Դիտորդները նաև նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաև իրենց երկրներում»,-ընդգծեց ԵԱՀԿ դիտորդական խմբի համակարգողը:
Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն և անհանգստություն է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է որոշ անհավասար պայմաններ:
Օսուսկին հավելեց, որ մրցակիցները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց քարոզարշավները, և բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին հավասար պայմաններ հավաքների ազատ անցկացման համար:
«Այսօրվա Հայաստանի իշխանությունն արտահայտել է իր քաղաքական կամքը ընտրությունները անցկացնել արդար և հավասար պայմաններում, ինչպես նաև այդ իշխանությունը չի խրախուսել քվեների առք ու վաճառքը: Բայց ամեն դեպքում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, և այդ առումով մեր կազմակերպությունը հանձնարարականներ և առաջարկներ է ներկայացրել,, որոնք մենք կցանկանային, որ իրականացվեր»,-ասաց Օսուսկին:
Նրա կարծիքով՝ այս ընտրությունները Հայաստանին բերել են դրական էներգիա:
«Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց լայն հանրության վստահության և հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար այդ վստահությունը և դա էր այս ընտրությունների հիմնական բնութագիրը»,-եզրափակեց Օսուսկին:


















































ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր
Սթրիփ ակումբի մենեջերն Արագածոտնում երրորդն է
«Իմ քայլը» դաշինքին ձայն տված 150 հազար քաղաքացի չի քվեարկել ոչ մի ռեյտինգային թեկնածուի օգտին
Հորդորում եմ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից
Եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր մեջբերել իմ երեխաների անունները, անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին