Ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել
Ես լավ եմ աշխատել, լավ եմ ծառայել իմ բանակին, ոչ ոք չի կարող ասել, որ վատ եմ պաշտոնավարել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, հավելելով, որ դաշինքի ղեկավարներին պաշտոն պետք չէ, նրանք ցանկանում են երկրում փոխել իրավիճակը եւ 365 օր ամեն օր ժողովուրդը նկատելու է բարեփոխումները:
Այնուհետ, ՕՐՕ դաշինքի հաջորդ կանգառը Վայք քաղաքն էր: Սեյրան Օհանյանը նշեց, որ զարգանալու փոխարեն, Հայաստանը «մեկ քայլ առաջ՝ երկու քայլ հետ» սկզբունքով է շարժվում: «Ես չեմ ուզում ասել, թե մենք սխալներ չենք ունեցել մեր աշխատանքում: Բայց մեր թիմի անդամները որոշակի հաջողությունների հասել են: Ես ղեկավարել եմ հայկական բանակը երկար տարիներ: Չգիտեմ, ես լավ եմ ծառայել, թե լավ չեմ ծառայել, բայց բանակն իր դիրքում է: Մեր դիրքերն ամուր են: Մենք որոշել ենք կողքից չնայել այս ընտրություններին: Մենք որոշել ենք ձեզ հետ միասին լինել: Ինձ շատերը հարցնում են՝ քեզ պե՞տք է դա… Բայց մենք որոշել ենք ժողովրդի կողքին լինել, ինչ իրավիճակում էլ որ լինի ժողովուրդը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ընտրությունների միջոցով հնարավոր է փոխել իշխանությունները. «Քվեները հիմա վաճառում են, եւ մենք հորդորում ենք՝ ձեր երեխաների ապագան մի վաճառեք: Մենք ոչ թե միայն խոսք ենք տալիս, ինչպես լինում է հիմնականում՝ 5 տարին մեկ, այլ մենք ձեր աչքերին նայելով ժամանակ առ ժամանակ ասելու ենք, թե ինչ ենք արել եւ անում»:
Սեյրան Օհանյանը խոստացավ, որ իրենց հաղթելու դեպքում բանակի պայմանագրային ծառայողների աշխատավարձերը 140 հազարից բարձրացնելու են 240 հազարի. «Սպաներինը բարձրանում է 480 հազար դրամ: Պահեստազորի սպաների բնակարանային պայմանները արագ լուծվելու են: Եվ հաշմանդամների, եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծվելու են՝ իսկ այս ամենի համար անհրաժեշտ է 18 մլն դրամ: Խոստանում եմ բոլոր այս հարցերը լուծել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Օհանյանը նշեց, որ իր կամ իր հարազատների անունը երբեք չի շրջանառվել ինչ-որ սկանդալային պատմություններում: «Երբեւէ լսել եք, որ ասեն՝ Սեյրան Օհանյանը, նրա եղբայրները, փեսաները, տղաները ինչ-որ մեկից մի բան են խլել, կամ խնձոր, բանան ու տանձ են ներկրել: Ես պաշտոնավոր բարեկամներ չունեմ: Իմ միակ բարեկամը, որ պետք է պաշտոնյա դառնա ձեր շնորհիվ՝ մեր ռեյտինգային թեկնածուն է ձեր տարածաշրջանում: Նա քիմիայի մասնագետ է, բավականին խելացի անձնավորություն»,- եզրափակեց Օհանյանը:
Դավիթ Գասպարյան

















































ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
ՕՐՕ դաշինքը պատրաստ է օգնել ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում
Մի օր այս մղձավանջն ավարտվելու է, իսկ ԿԸՀ-ին հարցեր են տալու
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...