Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

«Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետեւից չի եկել»

Երեւի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետեւից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի եւ ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետեւից չի եկել, ես որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության բնագավառում Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները եւ բացթողումները։ Քանի որ սա տարողունակ ոլորտ է, կենտրոնանամ միայն խոշոր հարցերի վրա։

Սկսեմ ձեռքբերումներից։ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի Դուշանբեում հանդիպումից հետո, սահմանային լարվածությունը նվազել է, եւ այս տարի մարտական կորուստները զգալիորեն պակասել են։ Պետք է նկատել սակայն, որ սա տեղի է ունեցել ընտրություններից հետո բանակցությունների վերսկսման խոստման դիմաց, այլապես Ադրբեջանը որեւէ պատճառ չունի իրեն խաղաղ պահելու, իսկ թե ինչ է խոստացվել Ադրբեջանին, ոչ ոք մեզնից չգիտի։

Անցնեմ բացթողումներին, դրանց ցուցակը ավելի երկար է։

Այս տարի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հայտնվեց ձախողման եզրին, եւ միայն ՊՆ եւ ԱԳՆ հերոսական ջանքերը հնարավորություն տվեցին տարվա վերջում նորմալացնել իրավիճակը։ Դեռ տարվա սկզբին հաստատված 100 մլն դոլարի վարկային պայմանագիրը ռուսական կողմը առկախել էր, եւ այս տարի նախատեսված ծանր սպառազինությունների մատակարարումները լավագույն դեպքում կսկսվեն հաջորդ տարի, դա արդեն իր ելույթում հաստատեց Պաշտպանության նախարարը։ Ընդ որում, դա մենք արել ենք Սիրիա ռուսական հովանու ներքո զորախումբ ուղարկելու գնով, մի քայլ, որը խիստ կասկածելի է, եւ կարող է մեզ ներքաշել անցանկալի խնդիրների մեջ այդ հակամարտության մյուս կողմերի հետ։

ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի այցելությունը եւ նրա հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը ցույց տվեց, որ մենք պատճաշ չէինք աշխատել այս գործընկերոջ հետ, եւ արդյունքում հերթական անգամ լարվածություն ստացանք Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ Նիկոլ Փաշինյանը այցի արդյունքներով հայտարարեց, որ առաջիկայում Իրանի հետ սահմանը կարող է փակվել, եւ դա մեր նկատմամբ մշտապես բարեկամաբար տրամադրված Իրանի հետ հարաբերությունները փչացնելու բացարձակ անմիտ քայլ էր՝ մանավանդ եթե հիշենք, որ Իրանը մեր սահմանը չէր փակել նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, երբ իր վրա հսկայական ճնշում կար։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրերից, իր հեղափոխական կոալիցիային մարտնչող թեւը հակաբանակային կոշտ արշավ սկսեց, քողարկելով այն հակակոռուպցիոն հռետորաբանույթամբ։ Այդ հիմա է, որ Նիկոլը ջանք չի խնայում բանակի նկատմամբ ռեւերանսներ անելուց, սակայն առաջին մի քանի ամիսը իրենց ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, հաճախ շատ ծանր կյանքով ապրող մարդկանց համար պարզապես սարսափ էր, ամեն սպա դարձել էր լկտի աշխուժակների թիրախ։ Թե բանակի մարտունակության վրա դա ինչպես է անդրադարձել, ժամանակը ցույց կտա, բայց դառը նսվածքը հաստատ մնացել է։

ՀԱՊԿ-ի մեր առանց այդ էլ կասկածելի գործընկերների հետ մենք անիմաստ խնդիր ստեղծեցինք Խաչատուրովի սկանդալային հետկանչով։ Այնպես չէ, որ մինչ այդ շատ լավ էինք Բելառուսի եւ Ղազախստանի հետ, բայց հիմա նաեւ առիթ տվեցինք մեր վրա հոխորտալու, Ռուսաստանի ու մեր սեփական հեղինակությունն էլ անիմաստ դրեցինք հարվածի տակ։

Նախիջեւանի սահմանում հակառակորդը մոտ 20 կմ երկարությամբ հատվածում գարնանը դիրքերը առաջ բերեց։ Կարելի է պնդել, որ դա տեղի է ունեցել հեղափոխության շրջանում, եւ ոչ ոք հատուկ մեղավոր չի։ Սակայն հետագա ամիսներին հակառակորդը հետեւողականորեն այդ դիրքերը ամրապնդեց, առանց մեր կողմից նախաձեռնողական հակազդեցության, եւ հիմա ամրապնդվել է նոր, մեզ համար վտանգավոր բնագծում, կրակի տակ պահելով նախկինում անվտանգ Արենի եւ Զանգակատուն գյուղերը, եւ հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհը։

Թուրքական սահմանում, ռուսաստանյան սահմանապահներին հանելու անիմաստ խոսակցությունների ֆոնի վրա, կտրուկ ավելացել են սահմանախախտման դեպքերը, թեեւ մինչեւ վերջ պարզ չի, թե որքանով է թուրքական պետությունը խրախուսում դա։

Տարվա համագումարում, մենք եւ ոչ մի աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի հետ իրատեսորեն չենք բարելավել մեր հարաբերությունները, բանակի սպառազինության արդիականացման հարցում նորից սկսել ենք հետ ընկնել Ադրբեջանից, տարածաշրջանում կուտակվող լարվածության ֆոնին կատարում ենք քայլեր, որոնք մեզ անիմաստ վտանգների տակ են դնում։ Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը անփորձ էր այս հարցերում, եւ սխալները անխուսափելի էին։ Գուցե, բայց ինչ երաշխիք կա, որ նա այս սխալներից համապատասխան դասեր է առել, եւ ընտրություններից հետո նորից դառնալով վարչապետ, էլ ավելի մեծ սխալներ թույլ չի տա։ Գուցե նաեւ ես կանխակալ եմ, ուստի կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանի աննկուն նվիրյալներին իրենց հակափաստարկները ներկայացնել, ոչ թե վախեցնել մեզ ԱԱԾ-ով»: