Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո երևանցիների ու իջևանցիների
Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու: Մի մասին Նիկոլն է թշնամի հայտարարելու, մի մասը` Նիկոլին: Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո կբաժանեն հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո երևանցիբերի ու իջևանցիների, ծառայածների ու չծառայածների, հարուստների ու աղքատների, սևահերների ու սպիտակամաշկների, սովորելու ժամանակ կոշիկ ունեցածների ու չունեցածների ... ու սա անվերջ է լինելու` պերմանենտ:
Մենք անընդհատ նման վիճաբանությունների մեջ ենք լինելու ու բաժանարար գծերը մեզ տրոհելու են մինչև վերջին մոլեկուլը: Մենք միմյանց ատելու ենք: Դա է լինելու Նիկոլի գլխավոր ու անսպառ ռեսուրսը: Դա էր նրա հաջողության գաղտնիքը:
Ինձ այլ բան է հետաքրքրում, ՔՊ-ում հավաքված մարդիկ շուտով լինելու են անկախ ու օրենքով պաշտպանված, նրանք ինչ սկզբունքներով են առաջնորդվելու` երկրի շահերով, թե Նիկոլի տրամադրության փոփոխություններով: Արդյոք կվերածվեն սուբյեկտների, որոնք ունեն ինքնուրուն կարծիք, թե դրանք ներս են գցելու ասֆալտի վրա չպառկելու համար: Երկրորդ տարբերակի դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու այն ամենի համար, ինչն արդեն ուրվագծվում է:
Արդեն պարզ է, օրենք Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում: Մեզ մնում է բանականությունը, որպես վերջին հնարավոր կարգավորող գործոն:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին