Ըստ Նիկոլ Փաշինյանի երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ
Նրանց, ովքեր խոսում են երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետիպաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։
Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։
Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել եւ ստացել։
Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եւ այսպես լինելու է միշտ, որովհետեւ մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։
Այսօրվա երթը տեւել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։
Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին