Ստեղծվել է արհեստական ցանցաթաղանթ, որը տեսողություն կպարգեւի միլիոնավոր մարդկանց
Իտալիայի տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները մշակել են աչքի ցանցաթաղանթի իմպլանտատ, որի օգնությամբ նրանց հաջողվել է տեսողություն վերադարձնել առնետներին։ Գիտնականները նախատեսում են մարդկանց վրա փորձարկումները սկսել արդեն այս տարի։ Պատվաստը, որը փոխակերպում է լույսը ցանցաթաղանթի նեյրոնները խթանող էլեկտրական ազդանշանների, հույս կտա միլիոնավոր մարդկանց, ովքեր տառապում են ցանցաթաղանթի դեգեներացիայով՝ ներառյալ պիգմենտային ռետինիտը, որի ժամանակ խանգարվում է լուսաընդունիչների աշխատանքը, ինչը բերում է կուրության։
Իմպլանտը կազմված է էլեկտրահաղորդիչ պոլիմերի բարակ շերտից, որ տեղադրված է մետաքսի վրա հիմնված սուբստրատի վրա եւ կիսահաղորդիչ պոլիմերի արտաքին ծածկույթից։ Աշխատանքի արդյունքների մասին գիտնականները պատմել են Nature Materials ամսագրում։
Նորույթը ստուգելու համար, գիտնականները արհեստական ցանցաթաղանթը պատվաստել են ցանցաթաղանթի քայքայումով առնետներին։ Վիրահատությունից երեսուն օր անց հետազոտողները փորձարկել են դրանց զգայունությունը լույսի նկատմամբ՝ առողջ առնետների համեմատությամբ եւ նույն գենետիկ հիվանդությամբ առնետների համեմատությամբ, ովքեր բուժում չեն ստացել։ Լույսի մեկ լյուքս պայծառության դեպքում՝ մի քիչ ավելի վառ, քան լիալուսնի ժամանակ է, արհեստական ցանցաթաղանթով առնետների տեսողությունը առանձնապես չէր տարբերվում հիվանդ առնետներից։ Իսկ արդեն 4-5 լյուքսի դեպքում, ինչպես մթնշաղի ժամանակ է լինում, պատվաստված առնետների բիբերը այնպես էին արձագանքում, ինչպես առողջ առնետներինը։
Պատվաստը էֆեկտիվ աշխատել է նաեւ վիրահատությունից տասն ամիս հետո, չնայած առնետների երեք խմբի մոտ էլ տեսողությունը մի քիչ վատացել էր տարիքային փոփոխությունների պատճառով։
«Մենք հույս ունենք մարդկանց վրա նույնպես ստանալ այսպիսի հրաշալի արդյունք, ինչպիսին կենդանիների դեպքում ենք ստացել։ Մարդկանց վրա առաջին փորձարկումները մենք նախատեսում ենք սկսել այս տարվա երկրորդ կեսին, իսկ 2018–ին արդեն կունենանք նախնական արդյունքները։ Այս պատվաստի օգտագործումը ցանցաթաղանթի ծանր հիվանդությունների բուժման շրջադարձային կետ կարող է դառնալ»,– ասում է հետազոտողներից մեկը՝ ակնաբույժ Գրացիա Պերտիլեն։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...