Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

ԲԴԽ անդամ դառնալուց հետո էլ Հայկ Հովհաննիսյանը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելված է օրենքով

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։

Երվանդ Վարոսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետևանքով ձևավորված, մեղմ ասած, բացասական կարծիքները պատճառ հանդիսացան, որ փորձ կատարեմ հասկանալ այդ գործունեության թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հիմքերն ու պատճառները:
Մի քանի րոպե պահանջող առաջին փոքրիկ ուսումնասիրությունն իսկ բացահայտեց մի ապշեցուցիչ իրողություն, որը, սակայն զարմանալիորեն ոչ Բարձրագույն դատական խորհրդի, ոչ Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրությանը մինչ այժմ չի արժանացել:

Նախապես նշեմ, որ ստորև ներկայացվող փաստերը ձեռք են բերվել բացառապես հանրային մատչելիություն ունեցող բաց ռեսուրսներից, դրանց ձեռք բերումը որևէ էական ջանք չի պահանջել:

Որպես նախաբան ցանկանում եմ մեջբերումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքից, ինչպես նաև այդ օրենքի նախագծի վերաբերյալ «Վենետիկի հանձնաժողովի» կողմից ներկայացված առաջարկներից:

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի համաձայն (Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և նրա գործունեության երաշխիքները).

«Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

 


Վենետիկի հանձնաժողովն իր հերթին (09.10.2017թ. առաջարկներ) հատկապես կարևորել է ԲԴԽ դատավոր և իրավաբան/գիտնական անդամների կարգավիճակների հավասարեցումը, որն ուղղակի և անմիջական ազդեցություն ունի դատարանի անկախության ապահովման գործառույթն իրականացնելու վրա: Հանձնաժողովը նշել է, որ կարգավիճակների տարբերությունը կվտանգի ԲԴԽ դատավոր և իրավաբան/գիտնական անդամների Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռությունը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ձևականորեն պահպանեն իրենց քվեարկության իրավունքը: Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը թիվ 10 կարծիքով առաջարկել է, որ ԲԴԽ դատավոր անդամները պետք է կապը պահեն իրենց մասնագիտության հետ և նրանք իրենց ժամանակի ոչ պակաս, քան 25 տոկոսը պետք է նվիրեն ԲԴԽ աշխատանքին, նմանապես իրավաբան գիտնականները չպետք է իրականացնեն ակադեմիական աշխատանքը նույն ծավալով ինչ ծավալով, որ իրականացրել են մինչև ԲԴԽ անդամ դառնալը: Նշվել է, որ լիովին հստակ չէ արդյոք իրավաբան-գիտնական անդամների պաշտոնը լրիվ դրույքով աշխատանք է, թե ոչ:

Այս հարցի սրությունը կայանում է նրանում, որ որոշ վարչական գործառույթներ, որոնք իրականացվում են դատական դեպարտամենտի կողմից, պետք է փոխանցվեն ԲԴԽ-ին և աշխատանքն ավելի ծանրաբեռնված է լինելու, Դատական օրենսգիրքը արգելում է ԲԴԽ ոչ դատավոր անդամին ներգրավվել որևէ վճարովի աշխատանքում, որից կարելի է ենթադրել, որ ԲԴԽ-ում աշխատանքն ամբողջական դրույքով է: Բացառություն է կազմում գիտական, կրթական, ստեղծագործական գործունեությունը: Սա նշանակում է, որ դատավոր անդամները կարող են ԲԴԽ-ին նվիրել ավելի քիչ ժամանակ, մինչդեռ ոչ դատավոր անդամները պետք է ԲԴԽ աշխատանքներն իրականացնեն ամբողջական աշխատաժամանակով:

Ակնհայտ է, որ օրենսդրական կարգավորման նպատակն է ապահովել ԲԴԽ անդամի կողմից իր պարտականությունների հավուր պատշաճի իրականացումը, ինչպես նաև նրա լիակատար օբյեկտիվությունն ու անկախությունը: Չի կարող միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնող կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամը լիարժեք կատարել իր պարտականությունները, ավելին՝ աշխատանքային կամ գործարար որևէ շահ ունեցող անձը չի կարող համապատասխանել անաչառության այն չափանիշին, որն անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների ու դատավորների անկախության երաշխավոր մարմնի անդամին:

Մասնավորապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամն արդյո՞ք կկարողանա ստորադասել իրեն պատկանող ընկերության տնտեսական շահը իր՝ որպես ԲԴԽ անդամի պարտականություններին, կամ արդյո՞ք այս կամ այն ընկերությանն առնչվող դատական վեճը լուծող դատավորը կկարողանա ցուցաբերել անհրաժեշտ անաչառություն, այն դեպքում, երբ այդ ընկերության սեփականատերը ԲԴԽ անդամն է, մի մարմնի անդամ, որը իրավասու է օրինակ Հանրապետության նախագահին առաջարկել նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծել դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, լուծել իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, լուծել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լուծել դատավորի լիազորությունների դադարեցման հարցը և այլն:

Սա է պատճառը, որ առկա է օրենսդրական արգելք առ այն, որ ԲԴԽ անդամն իրավունք չունի զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել նաև պարոն Հայկ Հովհաննիսյանը (86 կողմ ձայնով): Համաձայն հրապարակված կենսագրության Հայկ Հովհաննիսյանը «1999թ. արտոնագրվել է որպես փաստաբան և համալրել ՀՀ փաստաբանների պալատի շարքերը։ 2006թ. ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Այդ կարգավիճակում պրն. Հովհաննիսյանը Պալատի իր մյուս գործընկերների հետ միասին Հայաստանում փաստաբանական պրակտիկայի զարգացման և փաստաբանների դերի ամրապնդման լայնածավալ ծրագիր է սկսել:

Իր երկարամյա պրակտիկայի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է հաճախորդներին ամենատարբեր և բարդ առևտրային վեճերի լուծման գործընթացներում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դատարաններում և միջազգային արբիտրաժում (ICC, LCIA, SCC, ICAC (Moscow):

2015թ.-ից Հայկ Հովհաննիսյանը հանդիսանում է նաև որակավորված հաշտարար և սնանկության գործերով կառավարիչ: 2016թ.-ին նա ընտրվել է Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ։ 2017թ.-ին Փարիզի Միջազգային Առևտրի Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ (ICC IAC): Նույն տարում հիմնել և գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» ՀԿ-ն» (աղբյուրը՝http://iravaban.net/183363.html):

Ներկայացված կենսագրականից, սակայն, վրիպել է այն հանգամանքը, որ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականին հիմնադրել է «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊ ընկերությունը, որը 2018 թվականի ապրիլից վերանվանվել է «ՀԱՊ» ՍՊ ընկերություն: Մասնավորապես այդ ընկերության պաշտոնական կայքից (աղբյուրը՝ hap.am) տեղեկանում ենք, որ «Ընկերությունը հիմնադրվել և կառավարվել է 2013-ից՝ փորձառու փաստաբան Հայկ Հովհաննիսյանի կողմից»:

Թե ինչ գործունեություն է ծավալել պարոն Հայկ Հովհաննիսյանը մինչ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը, բացառապես նրա գործն է, մենք միայն կարող ենք հպարտանալ մեր նախկին գործընկերոջ արձանագրած հաջողություններով ու մաղթել նրան բազմապատկել դրանք:

Սակայն ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո պարոն Հայկ Հովհաննիսյանը պետք է որ իր գործունեությունն իրականացներ բացառապես օրենքի տառին համապատասխան՝ բացառելով շահերի բախման ցանկացած վտանգ ու հնարավորություն՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդիսանա դատարանների ու դատավորների անկախության երաշխավորը:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, սակայն, 19.11.2018թ. դրությամբ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականից հանդիսանում է «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը: Այսինքն շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ գործունեությունից ստանալ եկամուտ։

Եթե պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը զբաղվեր օրինակ ձկնաբուծությամբ, ապա այս ամենը կարելի էր քողարկել Հայաստանում մոդայիկ դարձած բաժնեմասի հավատարմագրային կառավարում կոչվող երևույթի տակ (Այս ոլորտը Հայաստանում այն աստիճան թերզարգացած է, որ ըստ էության իրենից ներկայացնում է ծածուկ ձեռնարկատիրական գործունեություն, երբ կառավարումը հանձնվում է մի ծանոթ-բարեկամի, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է)։

Բայց, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող ընկերությունը փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի տվյալների (hap.am) «ՀԱՊ» ՍՊ ընկերությունը առաջարկում է փաստաբանական ծառայությունների բավականին լայն սպեկտր, որը ներառում է նաև վստահորդներին բոլոր ատյանների դատարաններում՝ ներառյալ ՀՀ Վճռաբեկ դատարանում ներկայացուցչության ապահովում:

Ստացվում է մի իրավիճակ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատկանող, փաստաբանական գործունեությամբ զբաղվող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում: Այդ ընկերության մասնակցությամբ վեճեր են լուծում դատավորներ, ում նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման գործառույթ ունի այդ ընկերության սեփականատերը որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այս առումով խիստ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, 08.11.2018թ. Armlur.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում (տես մեկնաբանություն 2) ուղիղ մատնանշեցին, որ իրենց՝ որպես Սնանկության գործերով դատարանի դատավորներ ընտրությանը խոչընդոտել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ ակնարկելով իր փաստաբան եղած ժամանակ այդ դատավորների կողմից իրեն ոչ հաճո վճիռների կայացումը: Այսինքն՝ ԲԴԽ այս անդամն անգամ ձևականորեն չի կարողանում քողարկել իր կողմնակալությունը։

Նման պայմաններում արդեն խիստ վտանգավոր է դառնում ինչպես փաստաբանական ընկերության սեփականատիրոջ ներկայությունը Բարձրագույն դատական խորհրդում, այնպես էլ այդ ընկերության կողմից Հայաստանի դատարաններում իրականացվող ներկայացուցչությունն ու դրա արդյունքում իրականացվող արդարադատությունը:
Այս ամենից հետո մնում է ոչ այնքան հռետորական հարց ուղղել Հայաստանի իրավապահ մարմիններին. արդյո՞ք նկարագրված իրավիճակը չի համապատասխանում կոռուպցիոն այն դրսևորումներին, որոնց դեմ պայքարի մասին մշտապես ճառեր ենք ունկնդրում տարբեր բարձր ամբիոններից»։