Fake ընտրություններ. Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա
Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մարդկանց մեծ խումբը կարող է լինել կազմակերպված հասարակություն, կարող է նաև վերածվել ամբոխի: Կոնկրետ անհատը հասարակության մեջ իրեն դրսևորում է որպես գիտակից էակ, իսկ ամբոխի մեջ որպես էմոցիաներով առաջնորդվող արարած:
20-րդ դարի առաջին կեսին աշխարհի ամենաառաջավոր ազգերից մեկը գերմանացիներն էին: Գերմանական ֆունդամենտալ գիտությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մշակույթը աննախադեպ առաջընթաց էր ապրում, սակայն գերմանացիներն իրենց ոչ ամենակրթված ցեղակցի հիպնոսի տակ հայտնվեցին:
Ապրիլյան իշխանափոխությունը ցույց տվեց, որ հայաստանցիները կարող են միավորվել և կազմակերպվել: Միջազգային մամուլը հիացել էր հայերից, իսկ շատ ազգեր հայերին նախանձում էին:
Դա մեծ հնարավորություններ էր բացում մեր առջև: Սակայն քաղաքական միտքը չկարողացավ այմ իմաստավորել և հասարակությանը զարգացման նախագիծ առաջարկել:
Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին:
Կազմակերպված հեղափոխական ժեղովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար դիրիժորի օգնությամբ:
Չիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջև դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանությանը հարցը:
Ընտրությունների արագ, բլից կրիգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:
Այդ գողության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյոք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե նոր ֆյուրեր կորոնի, դեռ հարց է»,- գրել է Դանիելյանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին