Հոգեբանները պարզել են ընտանիք կազմելու համար լավագույն տարիքը
Բուհն ավարտելուց հետո եւ մինչեւ 26 տարեկանը, պարզվում է, ամենահաջող ժամանակն է ընտանիք կազմելու համար: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Սոլթ Սեյք Սիթիի University of Utah-ի մասնագետները:
Հոգեբաններին հաջողվել է հետաքրքիր օրինաչափություն պարզել. մարդիկ, որոնք ամուսնանում են մինչեւ 23 տարեկանը, բավական հաճախ են ամուսնալուծվում, իսկ ահա նրանք, ովքեր հարաբերություններն օրինականացնում են բարձրագույն կրթություն ստանալուց հետո, հակառակը, 37%-ով ավելի ամուր ընտանիք են կազմում:
Նշվում է, որ հարաբերություններն ավելի լավ են զարգանում այն զույգերի մոտ, որոնք ամուսնանալուց առաջ երկար ժամանակ՝ ավելի քան 2-3 տարի հանդիպում են:
Լրագրող Բրայան Քրիստիանի համոզմամբ՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ համալսարանն ավարտելուց առաջ երիտասարդները դեռեւս հոգեպես պատրաստ չեն ընտանեկան կյանքին: Հենց 22-23 տարեկանում է նրանց մոտ մեծանում պատասխանատվության, կրթվածության մակարդակը, նրանք սկսում են պատասխանատվություն կրել սեփական աշխատավարձի եւ ապահովվածության համար:
Մյուս կողմից՝ հոգեբանները խորհուրդ չեն տալիս ձգձգել ամուսնությունը: Աղջկան հարկավոր է ամուսնության առաջարկ անել նրա 26 տարին լրանալուց հետո. այդ ժամանակ, ըստ գիտնականների, նա ճնշում չի զգում հարազատների եւ ծանոթնների կողմից ու կարող է արագորեն հարմարվել նոր՝ ընտանեկան կյանքին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...