ԵՊՀ ուսանողները պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին
Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց մի քանի ուսանողներ բողոքի ցույց են սկսել։ Նրանք կառավարությունից պահանջում են գործնական քայլեր ձեռնարկել եւ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված՝ Տավուշի Բերդավան գյուղ բնակիչ Կարեն Ղազարյանին։
Ուսանողներն այս պահին քայլերթով գնում են դեպի կառավարության շենք։
Օրեր առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Այցի նպատակն էր՝ տեսակցել Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալու Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաեւ պատասխանել ծնողներին հուզող հարցերին՝ իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2018 թվականի 15-ին հաղորդագրություն էր տարածել, թե Հայաստանի զինուժի դիվերսիոն խումբը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է հատել սահմանը։ Իսկ ադրբեջանական բանակի ստորբաժանումները հայտնաբերել ու հետ են մղել, իսկ խմբի անդամներից Կարեն Ղազարյանին գերեվարել են։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում Զինված ուժերում, եւ որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երեւանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա