Խաչատուրովը չի նստելու
«Վաղարշակ Հարությունյանն ամենալավ թեկնածուն էր, բայց նա չընտրվեց: Շատ եմ ցավում: Ո՞վ էր մեղավոր…»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Աստանայում երեկ կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ղեկավարությունը ՀՀ թեկնածուի շուրջ համաձայնության չի եկել, ուստի հարցը հաջորդիվ կքննարկվի դեկտեմբերին, իսկ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորություններն արդեն դադարեցված են:
Իսկ թե ինչու ՀԱՊԿ անդամների ղեկավարները համաձայնության չեն եկել Վաղարշակ Հարությունյանի թեկնածության շուրջ, Գուրգեն Եղիազարյանը հիշեց Խաչատուրովի հանդեպ իրավական գործընթացը: «Մի բան անելուց պետք է մտածեին: «Դուխով» անում են ու չեն մտածում: Խաչատուրովի դեմ քրեական գործ են հարուցում, կալանավորում: Նրան ՀԱՊԿ-ից հետ կանչեիք, նոր հարուցեիք, եթե անպայման հարուցելու էիք: Բայց Խաչատուրովը չի նստելու: Այդ քրեական գործն էլ է մյուսների բախտին արժանանալու»,-համոզմունք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:
Իսկ թե ինչու Յուրի Խաչատուրովը «չի նստելու», նա այսպես հիմնավորեց. «Իշխանությունների համար գլխավորը քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը: Պատկերացնո՞ւմ եք՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին պահին իմանան, որ գլխավոր քարտուղարի հանդեպ քրեական գործ է հարուցվել»: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի քրեական գործի շրջանակում՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա