Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն

Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունումՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն Էրեբունիում են (Տեսանյութ)

««Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այցելել են Երևանի Էրեբունի համայնք՝ Ազատամարտիկների պուրակ։
Դիմելով հավաքված բնակիչներին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ կա՛մ մենք փոխում են իրերի այն վիճակը, որ գոյություն ունի այսօր Հայաստանում, կա՛մ երկիրը երկար ժամանակով գնում է անհայտ ուղղությամբ։

–Կոռուպցիա, անարդարություններ, անարդար դատարաններ, անարդար որոշումներ, ազատության սահմանափակում, քաղբանտարկյալների առկայություն. այս ամենը մենք հիմա ունենք, բայց այսպես շարունակել չենք կարող։ Քաղաքացին վախենում է իր տեսակետն արտահայտել ոչ միայն քաղաքական, այլ ցանկացած հարցով, աշխատավորին ստիպում են, որ իր ազատությունը չվայելի. ժամկետից ավելի աշխատեցնում են, չեն վարձատրում, ուժային կառույցի ներկայացուցչին ստիպում են ապօրինի քայլեր կատարել, ոստիկանը միասին աշխատում է կեղծարարի հետ, Հայաստանին պարտադրում են որոշումներ, որովհետև իշխանությունը թույլ է, լեգիտիմ չէ, Պանամայում օֆշորային սկանդալներ են առաջանում, մինչդեռ աշխարհում օֆշորի պատճառով իշխանություններ են հրաժարական տվել։ Մենք եկել ենք, որպեսզի իրերի այդ վիճակը փոխենք, որովհետև դա մեր անվտանգության վրա է արդեն ազդում, մենք բոլոր կարմիր գծերն անցել ենք՝ աղքատության, արտագաղթի, արտաքին պարտքի, և միայն այդ դաշտում է իշխանությունը հաջողություն գրանցել, նաև՝ քաղբանտարկյալների թվով։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը մրցում են քաղբանտարկյալների թվով։ Մեր հայրենակիցները ձգտում են հեռանալ եվրոպական երկրներ՝ ժողովրդավարական երկրներ՝ Կանադա, Ավստրալիա. այնտեղ հեշտ է ապրելը։ Խնդրահարույց պահեր են առաջացել Արցախի հետ, որը Հայաստանի անվտանգությունն է, ողնաշարը, իսկ Ալիևն արդեն խոսում է Երևանում թեյ խմելու մասին։ Այս իշխանություններն են թույլ են տվել, որ նա այդպես արտահայտվի. մենք դրա դեմն ենք ուզում առնել,–ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ–ն արել է բոլոր անթույլատրելի սխալները, ճակատագրական կերպով սխալ գործունեություն ծավալել, բարոյական նորմերը խախտել, և ՀՀԿ–ի վերարտադրությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մահացու է լինելու։

Էրեբունու բնակիչներին է դիմել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Վանյա Հովհաննիսյանը.

–Հարգելի՛ հայրենակիցներ, մենք կանգնած ենք բախտորոշ երկընտրանքի առջև։ Կա՛մ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, և այդ դեպքում կշարունակվի հասարակության հուսահատությունը, կկորչի հավատը վաղվա հանդեպ, երկրում անդառնալիորեն կհաստատվի անհոգության իշխանությունը, կա՛մ պետք է ընտրենք անհրաժեշտ բարեփոխումների ուղին, և այնժամ մարդը կհայտնվի տնտեսական, սոցիալական և մշակութային քաղաքականության կենտրոնում։ Կա՛մ երկրի տնտեսության քայքայումը կհանգի իր վերջնական եզրագծին, և հասարակության բարոյական անկումն է՛լ ավելի կխորանա, կա՛մ մենք կկառուցապատենք հայրենիքը և կվերատիրանանք մեր արժանապատվությանը։ Կա՛մ մարդն առաջիկայում էլ կդիտվի որպես սոսկ միջոց, կա՛մ կդառնա տնտեսական և քաղաքական բարենորոգումների բարձրագույն նպատակ։ Ձեզ առաջարկում ենք համալիր մի ծրագիր, որի կատարումը երկիրը դուրս կբերի ծանր ճգնաժամից, կերաշխավորի Հայաստանի քաղաքական և տնտեսական իրական անկախության ապահովումը, հավատը հնարավորություններին, այնպիսի հասարակության ստեղծումը, որտեղ մարդն ունի ազատ և բարեկեցիկ ապրելու իրավունք։ Ես հանդես եմ գալիս ժողովրդի իշխանության համար՝ հանուն մեր ժողովրդի։ Ես հանդես եմ գալիս մեր երկրի անվտանգության և հանուն Արցախի հայության ազատ ինքնորոշման իրավունքի, որի համազգային պաշտպանությունը հրամայական անհրաժեշտություն է։ Ես հպարտանում եմ մեր անցյալով և ձեզ կոչ եմ անում ապագային նայել լավատեսորեն։ Հենց այս համոզմունքն ինձ դրդեց առաջադրվելու որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Ձեզանից, ձեր ընտրությունից, ձեր քաղաքացիական խիզախությունից, ձեր կամքի ազատ և ազնիվ դրսևորումից են կախված հայրենիքի ճակատագիրը, նրա ապագան։ Խորհեցե՛ք այդ մասին դեպի քվեատուփերը տանող ճանապարհին, որպեսզի մենք մեր զավակներին տանք ազատ և ծաղկուն մի երկիր։ Ես հավատում եմ, որ դուք ընտրություն կկատարեք սեփական բանականության և սրտի թելադրանքով։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանը բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է.

–Տարիներ շարունակ այս իշխանությունը խաբել է։ Մեր երկրի չընտրված նախագահն ասում էր՝ Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորն եմ լինելու, այն Կառավարությունը, որը 7 տոկոս աճ չապահովի, հրաժարական է տալու,կամ Իրան–Հայաստան երկաթգիծը մեկ տարում կկառուցվի, հիմա էլ կարգախոս է ընտրել «Անվտանգություն և առաջընթացը», մինդեռ ավելի վտանգավոր տեսակ ոչ ոք չի ճանաչում, ի՞նչ առաջընթաց այս խայտառակ ցուցանիշներով։

Էրեբունու բնակիչներին է դիմել նաև անազատության մեջ գտնվող, Էրեբունիում դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը՝ հայտնի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

–Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ բոլորին փոխանցեմ Անդրիաս Ղուկասյանի ողջույնները Նուբարաշենից: Այսօր ես այստեղ եմ, որպեսզի փոխանցեմ իր վրդովմունքը, որ չի կարողանում մասնակցել այս ընտրարշավին, չի կարողանում հանդիպել իր ընտրողների հետ: Անդրիասը Նուբարաշենում է անազատության մեջ, քանի որ պայքարում է, որպեսզի ձեր և մեր երեխաներն ապրեն ազատ, արդար և բարեկեցիկ կյանքով, անազատության մեջ է, քանի որ 2016թ. ողջ ժողովրդի հետ միասին կանգնեց, որպեսզի մենք պայքարենք մեր ազատության համար: Ազատություն, որը նշանակում է ազատություն գործող իշխանություններից, ազատություն, որը նշանակում է բարոյական միասնություն: Անդրիասը միացել է նոր ուժերին, որոնք այսօր ձեր առջև կանգնած են, ներկայացնում են Հայաստան–Արցախ–Սփյուռքը: Նրանք այն ուժերն են, որոնք պետք է բոլորիս տանեն դեպի հաջողություն: Ես շատ ցավում եմ, որ Անդրիասն այսօր ձեր առջև չի, բայց համոզված եմ, որ այս ուժերի հետ, որոնք գիտեն՝ ինչ են անում, ինչի համար են անում, վաղը չէ մյուս օրը մենք կհասնենք մեր հաղթանակին, ինչին ոչ մեկս չի կասկածում: Մեր ձգտումները, մեր ցանկություններն արդար են: Երբ ավարտին մոտենա ընտրարշավը, դուք կտեսնեք՝ ինչքան զանգվածներ կհավաքի այս շարժումը։
«Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է՝ շխանություններն այնպես են արել, որ «հարգանք» բառն այսօր ամբողջությամբ ոչնչացել է, որդին ուրանում է հորը, հարազատը՝ հարազատին։
–Այնպես պետք է անենք, որ մեր տեսակը նորից բարձրանա։ Պարտավո՛ր ենք այդ ամենն արմատախիլ անել, այս պայքարը ստամոքսի պայքար չէ, այլ մարդ մնալու, մարդ, որի կարիքն ունի այսօր հայոց աշխարհը։ Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, երբ ժողովուրդը տառապում է ցավերի մեջ։ Վախենալ պետք չէ. եթե ուզենանք, 300 հոգով էլ, ինչպես սպարտացիները ժամանակին, կարող ենք հաղթել. սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան ներկայացնում են։ Հարկավոր է ոչնչից չվախենալ, չստորանալ, պարտավոր ենք այս ամենին վերջ տալ։ Եթե չկարողանանք ինչ–որ բան փոխել ընտրություններով, պայքարը շարունակվելու է, նոր, պարտիզանական պայքար կսկսենք. նրանք ձեզանից ավելի են վախենում, քան ձեզ ասել են։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հանդիպումներ էին ունեցել Ավան վարչական շրջանի բնակիչների հետ։
7or.am