Ամերիկացի պատգամավորը պաշտոնանկ է արվել` հայուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի նահանգի ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ամերիկահայ Քեթրին Ղազարյանի նկատմամբ տարիներ շարունակ սեռական ոտնձգություն կատարած պատգամավոր Քեյլ Քիբըլը բռնաբարության մեղադրանքով հեռացվել է Ներկայացուցիչների պալատի դատական հանձնախմբի ղեկավարի պաշտոնից:
Ինչպես հայտնում է ամերիկյան Eyewitness News-ը, Ռոդ Այլենդի Իսթ Փրովիդենս քաղաքից դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ղազարյանը մարտին էլեկտրոնային նամակ է գրել Ռոդ Այլենդի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նիկոլա Մաթիելոյին և պատմել Քեյլ Քիբըլի սեռական ոտնձգությունների մասին: Երկուշաբթի օրը նամակը հրապարակել է Target 12 Investigators հետախուզական կենտրոնը, որից հետո Մաթիելոն Քիբըլին, առնվազն ժամանակավորապես, հեռացրել է ղեկավարի պաշտոնից:
Քեթրին Ղազարյանը առաջին անգամ ընտրվել է 2012-ին` 22 տարեկան հասակում: Իսկ Քիբըլը, որ 14 տարով նրանից մեծ է, առաջին անգամ ընտրվել է 2010-ին, որից ի վեր մաթիելոյի թիմի կարևորագույն անդամներից է եղել:
Ղազարյանը կարճ հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ էլեկտրոնային նամակն իսկապես իրենն է, սակայն հրաժարվել է քննարկել Քիբըլի վարքագիծը` ասելով, որ նամակում ամեն ինչ պարզ է, և իր ուզածը միայն արդարացի լսումներն էին:
Նամակի հրապարակումն անմիջապես մեծ արձագանք է ստացել մյուս քաղաքական շրջանակներից, հատկապես` Կանանց ազգային կազմակերպության Ռոդ Այլենդի մասնաճյուղից, հանրապետական պատգամավորներ Բրենդոն Բելի, Ստիվ Ֆրայասի և Փրովիդենսի ներկայացուցիչ Ռեյ Հալլի կողմից:
Ռոդ Այլենդի նահանգապետ Ջինա Ռեյմոնդոն նույնպես արձագանքել է` ասելով, որ «սեռական ոտնձգության նման մեղադրանքները խիստ մտահոգիչ են: Դրանք խաթարում են հասարակության վստահությունը կառավարության հանդեպ»:
Քիբըլը հրաժարվել է հարցի շուրջ պարզաբանումներ տալուց` Ղազարյանի գրածն անվանելով «տարիների անհիմն մեղադրանք»:
Մաթիելոյի կարծիքով` տարօրինակ է այն փաստը, որ նամակը հենց հիմա` ընտրություններից առաջ է հրապարակվում, մինչդեռ մեղադրանքը տարիների վաղեմություն ունի:
«Providence Journal» թերթի հետ զրույցում, Քեթրին Ղազարյանը չի ցանկացել դեպքի մասին մանրամասներ հայտնել` ասելով, որ առայժմ չի հասկանում, թե ինչպես է իր անձնական նամակը հրապարակային դարձել: «Ես կարծես դեռ մշուշի մեջ լինեմ: Ինչպե՞ս է նամակը հրապարակվել: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվել»: Հարցին, թե արդյոք դեմոկրատ Մաթիելոն ընտրությունների խառնաշփոթում արել է հնարավորը, որպեսզի փարատի նրա մտահոգությունները, Ղազարյանը պատասխանել է․ «Երանի ես այլ վիճակում լինեի, երբ կկարողանայի... առայժմ չեմ կարող խոսել»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա