Պարեցինք, երգեցինք, քրտնեցինք, դինջացանք
Պարեցինք, երգեցինք, քրտնեցինք, դինջացանք .
---------------------------------------------------
դե հիմա մտածենք, թե ինչպես պիտի Հայաստանի գյուղերն ու շեները դարձնենք հարմար, բարետես, ծաղկուն և հարուստ բնակավայրեր ( հանրային աշխատանքներ, ճանապարհներ, կոմունիկացիաներ, դպրոցներ, ֆերմաներ ): Ընդամենը 2-3 տարում : Միանգամայն հնարավոր է : Ոչ: Թոմաս Մորի ,,ՈՒտոպիան,, կարդալ պետք չէ : Պետք է խորությամբ և սիրով ուսումնասիրել Ֆրանկլին Ռուզվելտի կառավարման 1932-36 թթ. ընգրկող հատվածը : Չորս տարում օլիգարխիայից խեղդված, մեծ դեպրեսիայից տապալված, բանդիտիզմից ահաբեկված, ցանքատարածքներն անապատ դառած, գործարանների կեսից շատը կազմալուծված, բանկերը - դատարկված, մարդկանց 30%-ը սոված ( բառի բուն իմաստով ), կոմունիստական պրովակատորներից թունավորված Ամերիկան ոտքի կանգնեցրեց: Եվ արեց մոնոպոլիստներից եկող հաշվեհարդարի վտանգի և սոցիալիստների բորբոքած դեմագոգիայի մթնոլորտում : Դա արեց հաշմանդամի սայլակին գամված մի խելացի մարդ - իր հայրենասիրության և հզոր ուղեղային տրեստի շնորհիվ:
Հիմա, փառք աստծո, ոչ մեր վարչապետն է ինվալիդ - կալյասկին նստած, ոչ էլ նրա ջահել շրջապատը : Դե, հայրենասիրությունն էլ ծովից ծով է : Ի գործ :
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին