Ռուսաստանը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ուկրաինական 360 ընկերությունների դեմ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում ավարտվում են Ուկրաինայի պատժամիջոցների դեմ պատասխան սահմանափակումների որոշման նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքները՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին։
Նա ընդգծել է, որ այդ պատժամիջոցները կառնչվեն մոտ 360 ուկրաինական ընկերությունների եւ 50 ֆիզիկական անձանց։ Աղբյուրը վստահեցնում է, որ ցուցակում «Ուկրաինայի քաղաքացիների համար շատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն։
Նրա խոսքերով՝ ուկրաինացիները կտեսնեն, որ իրենց որոշ ղեկավարներ ծայրահեղական հայացքներ ունեն, այդ թվում՝ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների վերաբերյալ։
Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ Ուկրաինայի ոչ բարեկամական գործողությունների հետ կապված տնտեսական հատուկ միջոցառումների սահմանման մասին։ Դրանք պետք է գործեն ե՛ւ իրավաբանական, ե՛ւ ֆիզիկական անձանց հանդեպ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...