Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ տեսուչներին գաղտնալսել են
«Հայկական ժամանակը» գրում է. Օրեր առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ պաշտոնյաներից երկուսը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, խոսքը ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ տեսուչ Վաղարշակ Լալայանի մասին է, իսկ տեղակալ Սամսոն Առաքելյանը դեռ դիրքորոշում չի հայտնել։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից)։
Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Է. Մ-ն է: Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է Սամսոն Առաքելյանը, եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ։
Ի տարբերություն Էլոյանի, սույն գործով կալանավորված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Այս մասին ասաց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը գաղտնալսվել է եւ մնացածի առնչությունը գործի հետ եղել է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ արված գաղտնալսումները, որով նախաքննության մարմինը գտնում է, որ այդ ձայնագրություններով հիմնավորվում է նաեւ, որ այսինչն ու այսինչն էլ կապ ունեն։
«Խոսակցություն կա պետի մասին, նրանք էլ ասում են, որ պետի մասին խոսել են, ուրեմն պետն էլ ա մեջը»,- շարունակեց նա։ Վերջինս իր պաշտպանյալին կալանավորելու՝ դատարանի որոշումը գնահատում է ոչ ճիշտ՝ պատճառաբանելով, որ նյութերը, որոնք ներկայացված են եղել դատարան՝ թերի էին։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելուց առաջ պետք է ստանան դատարանի թույլտվություն, իրենք ասում են, որ այդ թույլտվությունը ստացել են, բայց դատարանում միջնորդության քննարկման ընթացքում այդ որոշումը չկար, դրա համար ես հարց բարձրացրի՝ դատարանը ինչո՞վ է համոզված, որ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների օրինականությունը ստուգված է։ Դատարանը, սակայն, անտեսեց ու միջնորդությունը բավարարեց՝ առանց օրինականությունը ստուգելու»,- մանրամասնեց Աշոտ Սարգսյանը։
Ապա պաշտպանը բնութագրեց Առաքելյանին որպես արժանավոր, շատ լավ մարդ, նշելով, որ նա բավականին շատ օգուտ է բերել իր գործունեության ընթացքում։
«Բավական զգույշ է, ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե ոնց է գնացել այդ քայլին։ Շատ առաջ չընկնեմ, բայց ես համոզված եմ, որ հայտարարություն տված անձը գնացել է սադրանքի, որովհետեւ Սամսոնը իր մոտ լուրջ բաներ էր նկատել, որ պետք է հետագայում իրականացներ»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...